Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ստամբուլի պատմական հայկական Խորենյան դպրոցի շենքը կարող է հյուրանոցի վերածվել

17:15 08 Նմբ 2018
Դիտումներ 28
Ստամբուլի պատմական հայկական Խորենյան դպրոցի շենքը կարող է հյուրանոցի վերածվել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանում գտնվող պատմական հայկական Խորենյան տարրական դպրոցի շենքը կարող է վերանորոգվել։

Ֆաթիհի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցուն կից 1821թ․ բացված տարրական դպրոցի շենքն արդեն քառորդ դար է՝ անմխիթար վիճակում է։ Քարե շինության պատերը ճաքճքելեն, ներսը աղբանոցի է վերածվել։ Կառույցը ներկայումս անտունների ապաստանն է դարձել։

Պատմական կառույցի վերականգնման նպատակով հաուկ նախագիծ է մշակվել, սակայն այն արդեն չորս տարի պատասխանի է սպասում։ Նախագծի հաստատման դեպքում պատմական հայկական դպրոցը կվերածվի հյուրանոցի։

Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցուն կից Խորենյան դպրոցի և գերեզմանոցի հիմանդրամի երկրորդ նախագահ Արամ Կուրանը տեղեկացրել է, որ դպրոցի շենքը 18 տարի ժամկետով վարձակալության է տրվել մի մասնավոր ընկերության։

Նրա խոսքով՝ այդ ընկերությունը մտադիր է շենքը վերանորոգել և հյուրանոցի վերածել։ Սակայն համապատասխան նախագիծը արդեն չորրորդ տարին է՝ սպասում է հաստատման։ Կուրանի կարծիքով, եթե նախագիծը կյանքի կոչվի, դա շահութաբեր կլինի թե՛ Թուրքիայի տնտեսության համար, և թե՛ հայկական հիմնադրամի համար։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 906
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 918
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 931
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1699
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 951
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 1089
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1139
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 905
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ