Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՓՄՁ-ները և գյուղացիական տնտեսությունները վարկեր կստանան առավել բարենպաստ պայմաններով

18:00 08 Նմբ 2018
Դիտումներ 15
ՓՄՁ-ները և գյուղացիական տնտեսությունները վարկեր կստանան առավել բարենպաստ պայմաններով

ՀՀ կառավարության նիստի ընթացքում հավանության արժանացավ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որի շնորհիվ փոքր ու միջին ձեռնարկությունները և գյուղացիական տնտեսությունները հնարավորինս զերծ կմնան վարկային ռիսկերից:

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով օրենսդրական փաթեթը, նշել է, որ դրանք միտված են կանխելու այն չարաշահումները, որոնք կարող են թույլ տալ վարկ տրամադրող ֆինանսական կազմակերպությունները: Ֆինանսների նախարարի խոսքով՝ նոր կարգավորումները տարածվելու են ոչ թե գործող 2 մլն դրամ ծավալով վարկային գործարքների, այլ 5 մլն դրամի չափով գործարքների վրա:

Ֆինանսական ոլորտին առնչվող մի շարք օրենքներում նախատեսվող փոփոխությունները կարգավորելու են գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտներում վարկային հարաբերությունները, հստակեցնելու են վարկառուների իրավունքները և վարկատուների պարտավորությունները, ինչպես նաև՝ սահմանելու են վարկային պայմանագրերում ներառվող նվազագույն պայմանները:
Նոր կարգավորումներով պարտադիր պայման կլինի վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը վարկային պայմանագրերում արտացոլելու պահանջը, որի շնորհիվ ֆինանսական բարձր գրագիտություն չունեցող վարկառուն հնարավորություն կստանա օգտվել առավել ցածր տարեկան փաստացի տոկոսադրույքով վարկերից, իրապես պատկերացնել սպասվելիք իրական ամբողջական ծախսերի չափը, հետևաբար և` իր համար շահավետ որոշում կայացնել տվյալ տոկոսադրույքով վարկ վերցնելու կամ հրաժարվելու վերաբերյալ:

Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ՝ կարևոր փոփոխություններից է լինելու նաև այն, որ վարկ տրամադրողը պարտավորվելու է վարկառուին տեղեկատվություն տրամադրել ոչ միայն իր սպասարկման տարածքում, այլ նաև էլեկտրոնային փոստի միջոցով:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կառավարության նիստի ընթացքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ նշել է, որ դրանցով նախատեսվում է վերացնել նաև գործարքների ստորին շեմը՝ 100 հազար դրամը, որը օրենքի կարգավորման տիրույթից դուրս էր թողնում այդ շեմից ցածր վարկային գործարքները: ԿԲ նախագահի ներկայացմամբ՝ սույն օրենսդրական կարգավորումը ենթադրում է, որ վարկատուն պարտավոր է հստակ նշել «էֆեկտիվ»՝ փաստացի տոկոսադրույքը, ապահովել վարկառուի պատշաճ իրազեկումը, ինչպես նաև՝ հնարավորություն տալ վարկառուին վարկը վերցնելուց հետո 7 օրվա ընթացքում փոշմանելու դեպքում հրաժարվել վարկից:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ