Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՏՆՏԵՍԱԿԱՆ

Գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում

16:36 08 Նմբ 2018
Դիտումներ 31
Գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը ներկայացրել է ընկերության ներդրումային ծրագիրը: Անդրադառնալով համակարգի ընդհանուր վիճակին և սակագնի ձևավորման խնդիրներին՝ նա նշել է, որ բնական գազն այսօր Հայաստան է մտնում Ռուսաստանի Դաշնությունից և Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Հրանտ Թադևոսյանը տեղեկացրել է, որ գազատարները հիմնականում ֆիզիկապես և բարոյապես մաշված են, քանի որ դրանք շահագործվում են 30,40 և ավելի տարիներ:

Համակարգի բարելավման նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2002-2017 թվականներին իրականացրել է 340 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և կապիտալ նորոգում, որից 125 մլն դոլար հատկացվել է գազաբաշխիչ ցանցի ստեղծմանը, 160 մլն՝ Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը, 15 մլն՝ Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնմանը, վերակառուցմանն ու արդիականացմանը:Ընդհանուր առմամբ ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 480 մլն դոլար. ծրագիրն ավարտին կհասցվի 2030 թվականին:

Խոսելով համակարգի խնդիրների մասին՝ Հրանտ Թադևոսյանը նշել է, որ ընկերությունը կրել և կրում է վնասներ կապված 6,3 տոկոս կազմող գազի կորստի հետ: Ընկերությունը նախատեսում է կորուստն առաջիկայում հասցնել 3,5 տոկոսի: Ըստ նրա՝ իջեցվել է սոցիալապես անապահով խավերին և ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցներին մատակարարվող բնական գազի գինը, ինչի հետևանքով նույնպես ընկերությունը որոշակի կորուստներ է ունենում:

Հրանտ Թադևոսյանը ներկայացրել է բնական գազի սակագնի ձևավորման կառուցվածքը, պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են գազի սակագնի իջեցման հնարավորությանը, գազին այլ նյութեր կամ օդ խառնելու վերաբերյալ խոսակցություններին, ներտնային գազասպասարկման համար սահմանված վարձի վճարման նպատակահարմարությանը, գազի կալորիականությանը, չափիչ լաբորատորիաների պատկանելությանը, չափիչ սարքերին և այլն:

Նշենք, որ 2001 թվականին Հայաստանում եղել է 140 հազար գազասպառող, այսօր՝ 706 հազար:

Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին հարցի համակողմանի քննարկման համար և նշել, որ հետագա քննարկումներից հետո հանձնաժողովը կունենա համապատասխան եզրակացություն:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ