Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

Գիտնականները պարզել են պիգմեյների կարճ հասակի պատճառը

23:15 08 Նմբ 2018
Դիտումներ 67
Գիտնականները պարզել են պիգմեյների կարճ հասակի պատճառը

Գիտնականների միջազգային խումբը ջունգլիներում ապրող պիգմեյների կարճ հասակին նոր բացատրություն է տվել։ Հետազոտողների կարծիքով՝ կարճ ոտքերն ու համապատասխանաբար փոքր քայլերը արևադարձային անտառներում քայլելու էվոլյուցիոն առավելություն են, տեղեկանում ենք Phys.org-ի մամուլի հաղորդագրությունից։

Սկզբում պիգմեյներ էին անվանում Աֆրիկայի հասարակածային անտառներում ապրող կարճահասակ ցեղերին։ Ավելի ուշ այդ տերմինը սկսել է կիրառվել Հարավ-Արևելյան Ասիայի, Ավստրալիայի ու Օվկիանիայի ցեղախմբերի նկատմամբ։ Հետազոտողները ենթադրում էին, որ կարճ հասակն օգնում է պայքարել գերտաքացման ու խոնավության բարձր մակարդակի դեմ։ Միայն թե կարճահասակության հստակ պատճառը մինչ օրս անհայտ էր։

Եվ ահա նոր հիպոթեզի համաձայն՝ բարձրահասակ մարդու համար ավելի բարդ է տեղաշարժվել անձրևոտ անտառի խիտ բուսականության մեջ։ Այս գաղափարի ճշմարտացիությունը ստուգելու համար հետազոտողները տարբեր հասակի մարդկանց շարժումը անտառում նմանակող բիոմեխանիկական մոդել են մշակել։ Նրանք նաև փորձարկում են անցկացրել, որի ժամանակ բարձրահասակ մարդիկ ու պիգմեյները քայլել են Արևմտյան Մալայզիայի ու Բոլիվիայի անտառներով։ Ստացված արդյունքները հաստատել են հիպոթեզը, քանի որ պիգմեյները ավելի արագ են հաղթահարել խիտ մացառուտներն ու ավելի արագ են հավաքել ուտելիքը, հաղորդում է lenta-ն։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 233
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ