Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

Պարզվել է վիկինգների քաղաքակրթության զարգացման մեջ ձյութի «ներդրումը»

22:15 08 Նմբ 2018
Դիտումներ 57
Պարզվել է վիկինգների քաղաքակրթության զարգացման մեջ ձյութի «ներդրումը»

Վիկինգների ռազմական հզորության գաղտնիքը թաքնված է եղել ձյութի մեջ, որի զանգվածային արտադրությունը Սկանդինավներում սկսվել է 9-11-րդ դարերում։ Այսպիսի կարծիք է հայտնել Ուպսալսկի համալսարանի պատմաբան Անդրեաս Հենիուսը, հաղորդում է planet-today-ը։

Նա համոզված է, որ հենց ձյութի շնորհիվ են վիկինգները կարողացել իրագործել իրենց հեռավոր ծովային արշավները, որոնց ժամանակ թալանել են մյուս երկրների բնակիչներին։ Այսպիսի ասպատակություններն էլ ապահովել են վիկինգների քաղաքակրության ծաղկումը, այնպես որ՝ ձյութը կամ կուպրը, կարելի է համարել սկադինավցիների գլխավոր ռազմավարական ռեսուրսներից մեկը, հայտնում է The Guardian պարբերականը։

Ձյութի նշանակության մասին Հենիուսը կռահել է՝ ուսումնասիրելով Սկանդինավյան երկրների տարածքում հայտնաբերված ձյութը վառելու համար նախատեսված փոսերը։ Ավելի վաղ կարծիք կար, որ այդ փոսերն օգտագործվել են ածուխի արտադրության համար, բայց վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք ձյութի զանգվածային ինդուստրիայի մաս են եղել։

«Վիկինգները մեծ ծավալներով ձյութ են արտադրել ու օգտագործել են այն իրենց նավերը անջրանցիկ դարձնելու համար։ Իսկ նավերն էլ իրենց հերթին օգտագործվել են արշավների ժամանակ, որոնք վիկինգներին ոսկով ու հարստություններով են ապահովել», - ասում է գիտնականը։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ