Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Գաբրիել Բալայան. Հայաստանն Ադրբեջանից գերիների փոխանակման որևէ առաջարկ չի ստացել

13:36 08 Նմբ 2018
Դիտումներ 50
Գաբրիել Բալայան. Հայաստանն Ադրբեջանից գերիների փոխանակման որևէ առաջարկ չի ստացել

Դա բացարձակ սուտ է, Պաշտպանության նախարարությունը նման առաջարկ չի ստացել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի այն պնդմանը, թե առաջարկել են հայկական կողմին փոխանակել գերիներին։

«Մինչ իմ դուրս գալը Պաշտպանության նախարարությունից, այսինքն այսօր՝ մոտավորապես ժամը 10։20-ը, նման առաջարկ Պաշտպանության նախարարությունը չի ստացել ուչեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը, եթե Հայաստանում ռազմագերիներ չկան, ոչ էլ Արցախի Հանրապետությունում կան, մենք բավական բաց ենք աշխատում դրա հետ կապված»,– ասաց Գաբրիել Բալայանը։

Նա նշեց՝ սովարաբար նման առաջարկներն ընդունված կարգի համաձայն ստացվում են Կարմիր խաչի խողովակներով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նույնպես հայտարարել էր, որ Հայաստանը Ադրբեջանից գերիների փոխանակման հարցով պաշտոնական առաջարկ չի ստացել։ Ի պատասխան Բաքուն հայտարարել էր, որ պատրաստ է փոխանակել գերիներին։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ