Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Բանակցություններ՝ գազի սակագնի նվազեցման հարցով

13:20 08 Նմբ 2018
Դիտումներ 71
 Բանակցություններ՝  գազի սակագնի նվազեցման հարցով

Հայաստանը բանակցում է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ» ընկերության հետ՝ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի նվազեցման հարցով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Այս պահին բանակցություններն ընթանում են և՛ սահմանին գազի գնի ձևավորման և ներքին կառուցվածքի հետ կապված: Որպեսզի չվնասենք բանակցությունների ընթացքին, չեմ ցանկանում այս պահին որևէ բան ասել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բաղրամյանը:

Հարցին՝ բանակցությունները միտվա՞ծ են ներքին սպառողի համար գազի սակագինը նվազեցնելուն, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ բանակցություններն ընթանում են սակագինը նվազեցնելու հարցով: «Փորձում ենք, որպեսզի այդ բանակցություններն արդյունավետ լինեն»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե «Գազպրոմ»-ի հետ ե՞ն բանակցում, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ բանակցում են և՛ «Գազպրոմ»-ի և՛ ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:

«Բանակցությունները միտված են սակագնի նվազմանը: Եթե ունենանք դրական արդյունքներ, կունենանք նաև նվազում»,- եզրափակեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 756
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 789
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 802
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1453
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 820
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 960
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1014
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 779
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ