Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կառավարությունը մերժեց Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը

12:37 08 Նմբ 2018
Դիտումներ 46
Կառավարությունը մերժեց Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունն այսօվա նիստում բացասական եզրակացություն տվեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի օրենսդրական նախաձեռնությանը: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծով Աշոտյանն առաջարկում է փոխել այն իրավակարգավորումը, ըստ որի՝ վարչապետին է վերապահված իրեն սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ինքնաթիռից և ուղղաթիռից բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը: Առաջարկվում է, որ այդ լիազորությունը վերապահվի կառավարությանը:

«Երկրորդ հոդվածով առաջարկվում է նախատեսել վերոհիշյալ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու նպատակի, օգտագործման անձանց ցանկի և պետական բյուջեից հատկացված գումարների մասին վարչապետի պաշտոնական կայքում հրապարակել որոշակի տեղեկություններ՝ այդ ծախսերի նկատմամբ թափանցիկություն ապահովելու համար»,- ասաց հարցը զեկուցող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ նպատակահարմար չէ ընդունել այս նախագիծը հետևյալ պատճառաբանությամբ՝ վարչապետին կցված ուղղաթիռի և ինքնաթիռի սպասարկման կարգը ճիշտ կլինի, որ հաստատի հենց ինքը՝ վարչապետը, քանի որ կան հանգամանքներ պետական անվտանգությունից ելնելով:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ իր զարմանքն արտահայտեց նշելով, որ Աշոտյանը բազմիցս աչքի է ընկել հատկապես ազգային անվտանգության, պետական անվտանգության մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ