Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ԼՈՒՐԵՐ

Դավիթ Տոնոյան․ Ողբերգական վթարի պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ

11:40 08 Նմբ 2018
Դիտումներ 29
Դավիթ Տոնոյան․ Ողբերգական վթարի պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ

Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ տեղափոխված բոլոր զինծառայողների վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, որոնցից երկուսին նախատեսվում է տեղափոխել ԿԿԶՀ:

Ողբերգական պատահարի զոհերի հարազատներին իր խորին ցավակցությունն է հայտնել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, նշելով, որ ընթանում է ծառայական քննություն, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ։

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել էին շարքային Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, շարքային Հրանտ Արայի Գասպարյանը, շարքային Էդգար Արմենի Հունանյանը, շարքային Դավիթ Բենիամինի Մելքոնյանը:

Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել

կապիտան Գևորգ Զարզանդի Մուրադյանը,
կրտսեր սերժանտ Կարեն Վարդանի Անտոնյանը,
շարքային Արամ Վարդանի Դավեյանը,
շարքային Մամիկոն Մնացականի Աբգարյանը,
շարքային Գեղամ Գենադիի Յակուբովը,
կրտսեր սերժանտ Արթուր Արմենի Սարգսյանը,
շարքային Ալիկ Հարությունի Մանուչարյանը,
շարքային Մելս Գևորգի Հրաչյանը,
կրտսեր սերժանտ Անատոլի Մակբեթի Ռուստոմյանը,
շարքային Վաչագան Արամի Մանուչարյանը,
կրտսեր սերժանտ Սամվել Սեյրանի Ավետիսյանը,
շարքային Արման Վարդանի Մովսիսյանը,
շարքային Արսեն Գերասիմի Թորոսյանը,
շարքային Կարեն Սուրիկի Մինասյանը,
կրտսեր սերժանտ Սասուն Զոհրաբի Հովհաննիսյանը,
կրտսեր սերժանտ Հովհաննես Կարենի Հովհաննիսյանը,
շարքային Տարոն Արտակի Մանուկյանը,
շարքային Առաքել Յուրիի Խաչատրյանը,
կրտսեր սերժանտ Սերգեյ Ջանիբեկի Մեհրաբյանը,
շարքային Սամվել Ալբերտի Ավագյանը,
շարքային Կարեն Արծրունի Խաչատրյանը,
շարքային Շմավոն Սեդրակի Մելքոնյանը

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր նոյեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 16
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ոչինչ հավերժ չէ
21:00 12 Նմբ 2018
Դիտումներ 684
Պատմության այս օրը. նոյեմբերի 12
09:30 12 Նմբ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 12-ն է
09:00 12 Նմբ 2018
Դիտումներ 126
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արհեստական ինտելեկտի մասին
21:00 11 Նմբ 2018
Դիտումներ 857
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պայծառ երևակայության տեր երիտասարդը
20:30 11 Նմբ 2018
Դիտումներ 283
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 11
09:30 11 Նմբ 2018
Դիտումներ 176
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 11-ն է
09:00 11 Նմբ 2018
Դիտումներ 102
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եռակի ինչ ասվեց՝ այն է ճիշտ …
20:30 10 Նմբ 2018
Դիտումներ 264
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ