Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժամանակ». Սմբատ Կարախանյան․ Մոսկվան մտահոգված է․ Հայաստանի իշխանամետ ուժերը հակառուսական տրամադրություններ են ստեղծում

10:55 08 Նմբ 2018
Դիտումներ 41
«Ժամանակ». Սմբատ Կարախանյան․ Մոսկվան մտահոգված է․ Հայաստանի իշխանամետ ուժերը հակառուսական տրամադրություններ են ստեղծում

«Ժամանակ»֊ի զրուցա­կիցն է Մոսկվայի «Միաբա­նություն» կենտրոնի նախա­գահ Սմբատ Կարախանյանը:

- Ազգայնական ուժերը, մասնավորապես՝ «Սասնա ծռերը», որ նաև հակառու­սական տրամադրություն­ներ ունեն, ինչ-որ չափով կարո՞ղ են փչացնել Մոսկվայի հետ մեր հարաբերու­թյունները: Ռուսաստանից լսել ենք այդպիսի գնահա­տականներ, որ նրանց հայտնվելը խորհրդարա­նում խնդրահարույց է:

- «Սասնա ծռերը» մի քանի տարի առաջ Մոսկվայում էր, հանդիպումներ էր անցկաց­նում, ելույթներ ունենում ողջ ղեկավար կազմով՝ Ա. Ենիգոմշյանը, Վ. Ավետիսյանը և այլն, բացի Ժ. Սեֆիլյանից: «Սասնա ծռեր»-ի խնդիրն այն է, որ սկսեցին ինչ-որ մի տե­սակետից, հետո կամաց-կամաց եկան ընկան լրիվ ուրիշ դաշտ: Բնական է, որ Հայաստանի քաղաքական դաշտում պետք է լինեն ռադիկալացված ուժեր, պարզ է, որ դա իշ­խանություններին է ավելի շատ ձեռք տալիս:

- Ձե՞ռք է տալիս, թե՞ հա­կառակը:

- Չէ, ձեռք է տալիս: Մեծ հարցականի տակ է «Սասնա ծռեր»-ի հայտնվելը խորհր­դարանում: Իհարկե, կմաս­նակցեն, կարգախոսները կա­սեն, իշխանություններին մանևրի դաշտի տեղ է տալիս... Եթե Ռուսաստանի հետ կապ­ված խոսենք, ապա Ռուսաս­տանը ո՛չ խառնվում է, ո՛չ կարծիքներ է հայտնում, ընդ­հանուր փորձագիտական կարծիքներ կարող են արտա­հայտվել, բայց ինչ-որ գործո­ղություններ, աջակցություն Ռուսաստանի կողմից չի լինե­լու...

Իհարկե, վարչապետն իր բուռն հակառուսական, հակաԵՏՄական կամ հակաՀԱՊԿական ելույթներից հե­տո կտրուկ շրջադարձ կա­տարեց, իրավիճակ փոխվեց, եկավ իշխանության և ասաց՝ մենք Ռուսաստանի հետ խնդիր չունենք: Բայց Ռու­սաստանը այս թոհուբոհի մեջ մտահոգված է՝ իշխանամետ ուժերը հակառուսական տրամադրություններ են ստեղծում Հայաստանի հա­սարակության մեջ:

Ինչ-որ ուժեր կան, որ հասա­րակության մեջ հակառուսա­կան քարոզչություն են իրա­կանացնում: Շատ փորձագի­տական ելույթներ են հնչում, շատ քաղաքական, հասարա­կական, քաղաքացիական կառույցներ կան, որ այդ ուղղությամբ մի քիչ չափն անց­նում են. կարծիքից, տեսակե­տից դա արդեն դառնում է թավշյա ագրեսիայով տար­վող քաղաքականություն: Այ­նուամենայնիվ, ժողովուրդն ինքն է որոշելու, բայց այդ սեկտորը շատ ագրեսիվ զարգացած է, իսկ Ռուսաստանի կողմից ագրեսիվ քարոզչություն չի տարվում, տարվում է աշխատանք իշխանություն­ների հետ, սա էլ է, իհարկե, բացասական երևույթ, համենայնդեպս, այսօր բաց են թո­ղել, ասում են՝ նայենք՝ ինչ է կատարվում, ամեն դեպքում հավասարակշռված քաղա­քականություն է: Ստացվում է, որ բնակչության 80-90 տո­կոսը իշխանությանն է պաշտ­պանում, բոլոր կառույցները իշխանամետ են, ու բնակչու­թյան այդ մեծ զանգվածի մեջ տարվում է հակառուսական քարոզչություն: Վարչապետը մի քանի անգամ ուղիղ կամ անուղղակի կերպով ասել է, որ նման բան չկա, բայց կա:

- Այսինքն՝ իշխանական շրջանակների կողմի՞ց է տարվում այդ քաղաքակա­նությունը:

- Հաշվի առնենք, որ իշխա­նական շրջանակները ձևավորվեցին փողոցից, բնակչու­թյունից, դա շատ լավ էր, և այդ հասարակական և քա­ղաքացիական կազմակեր­պությունները, որոնք մաս­նակցեցին (և որոնց մեջ լու­սավոր և ոչ լուսավոր ուժեր կան) ոչ մի տեղ չչքացան, նրանք ձգտում են և ավելաց­նում են իրենց ֆինանսավո­րումները, և «քաղաքացիա­կան հասարակության զար­գացում» ու այլ լոզունգների տակ մենք այսօր տեսնում ենք հակառուսական, հակապուտինյան քարոզչություն: Մարդիկ կան, որ կարող են ասել, թե սրանք իրենց աշ­խարհընկալումներն են: Սրա հետ կապված են ասում՝ ո՞ւր եք տանում այս ժողովրդին կամ երկիրը: Այստեղ պրոբլեմներ են առաջանում, սկսվում է զգուշավորությու­նը: Իհարկե, Ռուսաստանի ղեկավարության, նախագա­հի կողմից կտրուկ գործողու­թյուններ չկան, ընդհակառա­կը՝ անընդհատ գնում են Հայաստանին ընդառաջ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ