Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կլեմեն Վուլեյ. Էականորեն բարձրացել է իրավապահ մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահությունը

12:00 08 Նմբ 2018
Դիտումներ 49
Կլեմեն Վուլեյ. Էականորեն բարձրացել է իրավապահ մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահությունը

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է հանդիպում ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյի գլխավորած պատվիրակության հետ: Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի իրացման վիճակի գնահատման և 2019թ. կայանալիք Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին ներկայացվելիք զեկույցի պատրաստման շրջանակներում ՀՀ այցելած ՄԱԿ հատուկ զեկուցողին ընդունել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Հայկ Ասլանյանը և Դավիթ Մելքոնյանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում հավաքների ազատության իրացման իրավական երաշխիքներին, գործող իրավական հիմքերի բավարարությանը, հավաքների մասնակիցների նկատմամբ անհրաժեշտության դեպքում կիրառվող ուժի համաչափության և դրա նկատմամբ ներքին ու արտաքին հսկողության մեխանիզմներին, ինչպես նաև հավաքների ընթացքում տեղ գտած իրավախախտումների փաստերով քննվող քրեական գործերի արդյունավետությանը, քրեական հետապնդումների հիմնավորվածությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ՄԱԿ Հատուկ զեկուցողի խնդրանքով անդրադարձել են վերջին մի քանի տարիներին հավաքների ազատության իրավունքի խախտման, ինչպես նաև կազմակերպված նմանատիպ ակցիաների ընթացքում արձանագրված հանցագործության դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի քննությունների ընթացքին:

Հատուկ զեկուցողը կարևոր ցուցիչ է համարել այն դիտարկումը, որ վերջին շրջանում էականորեն բարձրացել է իրավապահ մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահությունը, որը նրանց մղում է հանցագործությունների բացահայտման հարցում շահագրգիռ համագործակցության:

 ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայություն

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ