Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«ՀԺ»․ Առավելագույն տուգանքը՝ 25 հազար

10:50 08 Նմբ 2018
Դիտումներ 25
«ՀԺ»․ Առավելագույն տուգանքը՝ 25 հազար

Հայաստանում առաջին ան­գամ կիրառվելու է բալային համակարգ, այսինքն՝ յուրա­քանչյուր վարորդի յուրա­քանչյուր տարի տրվելու է 9 բալ, և յուրաքանչյուր խախ­տում կունենա որոշակի բա­լային նիշ, և այդ 9 բալը յուրաքանչյուր խախտումից հետո նվազելու է:

«Այս համակարգը իրենից ենթադ­րում է նոր վարչական տույժի տե­սակ, որը տրանսպորտային միջոց­ներ վարելու իրավունքի կասեցումն է»,- այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խա­չատրյանը:

- Պարոն Խաչատրյան, ի՞նչ է բա­լային համակարգը և դրա ներդր­ման արդյունքում ի՞նչ դրական փոփոխություններ են սպասվում:

- Բալային համակարգի կիրառ­ման ժամանակային անհրաժեշտու­թյունն այն է, որ հնարավորինս թե­թևացվի սոցիալական բեռը: Տուգանելը պետք է հիմնական նպատակը չլինի վարչական իրավախախտում­ների համար:
Անհրաժեշտություն առաջացավ ավելի արդյունավետ կազմակերպել երթևեկության անվտանգությունը, ավելի արդյունավետ վարչարարու­թյուն իրականացնել և այդ վարչա­րարությամբ նվազեցնել սոցիալա­կան բեռը: Եթե հիշում եք, մայիսի 23-ից ճանապարհային ոստիկանու­թյունը որդեգրեց մի քաղաքականու­թյուն, որով տուգանքների կիրառ­ման պրակտիկայի մեջ էական մեղ­մացում եղավ: Մի շարք իրավա­խախտումներով տուգանքներ չէին կիրառվում, կիրառվում էր նախազ­գուշացում կամ դիտողություն:

Սակայն այս վարչարարության մեղմացմանը պետք է նաև զուգորդ­վի համարժեք միջոցառումներով, որպեսզի դաշտը բաց չմնա: Այ­սինքն, որոշակի խումբ մարդիկ չսկ­սեն օգտվել այս հանգամանքից, և լավագույն լուծումը տուգանային հա­մակարգի միավորների կիրառումն է:

Այս համակարգը ենթադրում է նոր վարչական տույժի տեսակ, որը տրանսպորտային միջոցներ վարե­լու իրավունքի կասեցումն է, ինչը վրա է հասնում տուգանային միավորների սպառվելու պահից:

Այսինքն, այդ տուգանային միա­վորների սպառվելը արդեն իսկ վար­չական տույժի տեսակ է, որը իրենից նյութական զրկանքներ չի ենթար­կում, սակայն ստիպում է, որ վարորդ­ները չկատարեն խախտումներ: Ցանկացած վարորդի տրվելու է ի սկզբանե 9 միավոր և որոշակի իրա­վախախտումների դեպքում, որոնք հանրորեն մեծ վնասակարություն ու­նեն, որոնք ՃՏՊ-ների առաջացման պատճառ են կամ նպաստող պայ­ման, այդ խախտումներով տուգա­նային միավորները կնվազեն և սպառվելու դեպքում 6 ամսով կկա­սեցվի անձի տրանսպորտային մի­ջոցներ վարելու իրավունքը:

Այսինքն, վտանգի տակ է դրվում բազմակի իրավախախտումներ կա­տարելու դեպքում անձի վարորդա­կան իրավունքը՝ 6 ամսով, ինչը, կարծում ենք, էական զսպող ազդե­ցություն կունենա իրավախախտում­ների այս աճի և ՃՏՊ-ների այս աճի տենդենցի նկատմամբ:

- Կարո՞ղ ենք ասել, որ այս մոտեցումը հստակորեն ուղղված է քաղա­քացիների անվտանգության ապա­հովմանը, այլ ոչ թե տուգանքների միջոցով փող ստանալուն:

- Ես նշեցի, որ որպես երկրորդա­կան արդյունք՝ սոցիալական բեռի թեթևացումն է։ Այն նախագծով տու­գանքների հետևանքների չափերն են էականորեն նվազել: Այսօրվա գործող օրենսդրությամբ մենք ու­նենք տուգանք մինչև 500 հազար դրամ, այս նախագծով տուգանքի առավելագույն չափը 25 հազար դրամ է լինելու: Այսինքն, թեթևացրել ենք սոցիալական բեռը, բայց որ­պեսզի այդ ցածր տուգանքի չափը չնպաստի իրավախախտումների քանակի աճին, դրան համարժեք կի­րառում ենք տուգանային միավոր, որը զսպում է: Եվ վարորդին որևէ կերպ ձեռնտու չի իրավախախտում կատարել, նույնիսկ այն պարագա­յում, որ ինքը մուծելու խնդիր չունի: Անգամ, եթե անձը մուծելու խնդիր չունի՝ անընդհատ կարող է իրավա­խախտում թույլ տալ, որը այսօր բազմաթիվ դեպքերում նկատվում է: Այս պարագայում նրան ձեռնտու չէ բազմաթիվ խախտումներ կատարել և վճարել, որովհետև բացի վճարե­լուց, վրա է հասնում մեկ այլ հետև­անք՝ վարելու իրավունքի կասեցում: Սրանով սոցիալական բեռը էակա­նորեն նվազեցվել է: Այսինքն, մոտ 28 անուն տուգանքների չափերը նվա­զել են 50 տոկոսով: Կան տուգանք­ներ, որոնց չափը ավելացել է:

- Ո՞ր տուգանքներն են դրանք:

- Օրինակ, անվտանգության ամրագոտիով չամրակապած վիճա­կում վարելը: Որովհետև գտնում ենք, որ լուրջ վտանգ է սպառնում քաղա­քացիների անվտանգությանը այս իրավախախտումը: Կարծում ենք դժվար չէ, որևէ ջանք կամ նյութա­կան ռեսուրսներ չի պահանջվում, որ մարդիկ օգտվեն այդ ամրագոտուց: Եվ այս բարձրացմամբ հույս ունենք, որ էլ չենք հանդիպի առանց ամրագոտու երթևեկելուն: Իսկ եթե չհան­դիպենք, զոհերի թվի էական նվազում կունենանք: Նախատեսում ենք, որ հնարավոր է՝ 20-30 տոկոս նվա­զում լինի, եթե բոլորը ամրագոտին կապած երթևեկեն:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 233
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ