Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«168 ժամ». Նեյլ Մաքֆարլեյն․ ՀՀ-ում նոր օրակարգեր են ի հայտ գալիս ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

10:40 08 Նմբ 2018
Դիտումներ 67
«168 ժամ». Նեյլ Մաքֆարլեյն․ ՀՀ-ում նոր օրակարգեր են ի հայտ գալիս ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

«Այս պահին համանախագահների հայտարարությունը բացահայտում է, որ կա նոր իրավիճակ, որը բխում է Դուշանբեի համաձայնությունից, և նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցած կարգավորման տարբեր փուլեր՝ հաջողված կամ անհաջող, այլևս անցյալում են»,- մեզ հետ զրույցում ասաց անգլիացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հակամարտ գոտու տարածաշրջան կատարած այցին:

Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություննե­րին զուգահեռ նոր օրակարգեր են ի հայտ գալիս ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Դրանցից մեկը, ըստ նրա, ռու­սականն է, երկրորդը՝ ամերիկյանը:

«ՀՀ նոր իշխանությունների հետ բոլոր կենտրոնները կարծես ցանկանում են իրենց հարմար օրակարգով աշխատել: Ռուսաստա­նը ցանկանում է հրադադարի ռեժիմի պահ­պանում իր միջնորդությամբ համաձայնու­թյունների և իր դերակատարության շեշտման միջոցով, առանձնապես մեծ ջանքեր չգործադրելով հակամարտության կայուն և վերջ­նական կարգավորման համար: Մյուս կողմում ամերիկյան նախաձեռնությունն է, որի նպա­տակն է հակամարտության կարգավորումը կրկին տարածաշրջանում իր ազդեցության հաստատման և ավելի ամուր ներկայության համար: Այս պահին համանախագահների հայտարարությունը բացահայտում է, որ կա նոր իրավիճակ, որը բխում է Դուշանբեի հա­մաձայնությունից, և նախորդ իշխանություն­ների օրոք տեղի ունեցած կարգավորման տարբեր փուլեր՝ հաջողված կամ անհաջող, այլևս անցյալում են, և բոլորը՝ թե՛ կողմերը, թե՛ համանախագահ երկրները, ներկայումս այլ ծրագրեր ու ակնկալիքներ ունեն, որը պայմանավորված է Հայաստանում տեղի ու­նեցած իշխանափոխությամբ: Բայց վստահա­բար իրենց ծրագրերն ունեն ՀՀ իշխանու­թյունները, և առաջիկայում, չեմ կարծում, թե կլինեն առաջընթացներ կարգավորման գոր­ծընթացում: Առաջընթացն Արևմուտքի պատկերացմամբ Մադրիդյան սկզբունքներն են, որոնք անընդունելի են հայ հասարակության համար»:

Ըստ նրա՝ ներկայումս առաջ է մղվում Ար­ցախին բանակցային սեղանի աշխատանքա­յին մասնակից դարձնելու հարցը, որն իր հեր­թին՝ անընդունելի է Ադրբեջանի համար, և օրերս Ռուսաստանն արտահայտվեց այդ թե­մայով: «Ամփոփելով նշեմ, որ Դուշանբեի հա­մաձայնությունը շատերին հույս է ներշնչել, որ իրավիճակը ՀՀ-ում տեղի ունենալիք փոփո­խություններից հետո գուցե փոխվի դեպի լա­վը, և հակամարտությունը կարգավորվի, բայց հասարակություններում տիրող արմատական տրամադրությունները ԼՂ հակամարտության կարգավորման տարրերի վերաբերյալ չեն փոխվել, իսկ առանց այդ փոփոխության ես չեմ կանխատեսում: Ինչպես տեսնում եք, իրե­րի և շահերի դրությունն այնքան հակասու­թյուններ է պարունակում, այնքան շատ են տարաձայնությունները, որ դժվար է խոսել հակամարտության կարգավորման մասին: Նախադրյալները կարգավորման արհեստա­կան են թվում, քանի չնայած Դուշանբեին, թե՛ համանախագահների, թե՛ կողմերի օրակար­գերը տարբեր են: Իսկ համանախագահների խնդիրն է՝ աջակցել կարգավորման գործըն­թացին, սակայն ռուս-ամերիկյան դիմակայու­թյունը որքան էլ որ շրջանցում է Ղարաբաղ­յան հակամարտությունը, Բոլթոնի երևանյան հայտարարությունները զենքի վաճառքի և կարգավորման հեռանկարների մասին ցույց տվեցին, որ կա մրցակցություն նաև ԼՂ հակամարտության կարգավորման գոտում»,- նման տեսակետ հայտնեց Նեյլ Մաքֆարլեյնը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 904
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 916
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 929
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1695
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 949
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 1087
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1137
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 903
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ