Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«ՀԺ»․ ՀՀԿ մասնակցությունը կորոշվի նիստում

10:08 08 Նմբ 2018
Դիտումներ 36
«ՀԺ»․ ՀՀԿ մասնակցությունը կորոշվի նիստում

Հանրապետական կուսակ­ցության՝ նոյեմբերի 11-ին նախատեսված համաժո­ղովը տեղի չի ունենա:

Դրա փոխարեն տեղի կու­նենա ՀՀԿ խորհրդի ընդ­լայնված նիստ: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է կու­սակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ընդլայնված այդ նիստին մասնակցելու է 250 հոգի, և այն վարելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Թերևս հենց այդ նիստում էլ վերջնական որոշում կկայացվի առաջիկա արտահերթ խորհրդարանա­կան ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության վե­րաբերյալ: Եթե որոշվի, որ ՀՀԿ-ն մասնակցելու է, ապա կորոշվի նաև, թե ով է գլխավորելու ՀՀԿ հա­մամասնական ցուցակը: Ըստ որոշ տեղեկություննե­րի, նիստի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ կընտրվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որն էլ հենց կգլխավորի ցուցակը: Երեկ Վիգեն Սարգսյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: «ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առա­ջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղա­քական կուսակցությունը իշխանափոխությունից հե­տո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք։ Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալնե­րիդ համար գործով և ոչ թե խոսքով...»,- գրել է նա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ