Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Ցայտնոտից խուսափելու համար

10:25 08 Նմբ 2018
Դիտումներ 26
«Ժողովուրդ». Ցայտնոտից խուսափելու համար

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի, ինչպես նաև ընտրություններում «Դաշ­նակցության» շանսերի մասին խոսել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ:

- Պարոն Համբարձումյան, ինչպես հայտ­նի է, «Դաշնակցությունը» խորհրդարա­նական ընտրություններին մասնակցելու է առանձին: Այս պարագայում ինչպե՞ս եք գնահատում կուսակցության շանսերը:

- Այո, ինչպես միշտ, առանձին ենք մաս­նակցելու: Չեմ ուզում կանխագուշակում­ներ անել: Որպես քաղաքական ուժ պար­տավոր ենք մասնակցել այս ընտրություն­ներին, որովհետև ցանկացած քաղաքա­կան ուժ նաև ընտրարշավի ժամանակ պարտավորվածություն ունի հանրությա­նը, ժողովրդին ներկայացնել իր մոտեցում­ներն ու տեսլականը: Ինչպես որ կքվեար­կի ընտրողը, ըստ այդմ էլ քաղաքական ու­ժերը ներկայացված կլինեն կամ չեն լինի:

- «Ընտրական օրենսգրքի փոփոխու­թյունների և լրացումների մասին» օրենքի նախագիծը չընդունվեց: Օրինակ, ուժեր կան, որոնք, խոսելով այս մասին, ասացին՝ գուցե իրենք հիմա ավելի շահեկան վիճա­կում են, քանի որ ռեյտինգայինը մնաց: «Դաշնակցության» մասով ի՞նչ կասեք:

֊ Ես ձեռնպահ կմնամ այդ առումով դրա­կան կամ բացասական գնահատումներից, որովհետև թե՛ անցնելու, թե՛ չանցնելու պարագան ունեն որոշակի դրական և բա­ցասական կողմեր: Այսինքն՝ շնորհակալ գործ չէ այդ մասով գնահատում անելը: Անշուշտ, փոփոխությունների պարագայում կային բավականին դրական մոտե­ցումներ: Թեև մեր ներկայացված առա­ջարկները ներառված չէին, այնուամենայ­նիվ այդ օրենսգիրքը քայլ առաջ էր: Նկա­տի ունենալով ընտրությունները դեկտեմ­բերին անցկացնելու փաստը և այս կարճ ժամանակահատվածը՝ գործող օրենսգր­քով ընտրությունների գնալը գուցե ավելի ճիշտ է: Ըստ էության, ժամանակ չկար նո­րին ադապտացվելու, և կարող էր ցայտնոտային իրավիճակ ստեղծվել:

- Ասացիք՝ ցայտնոտւսյին իրավիճակ կս­տեղծվեր: Ի՞նչ նկատի ունեք:

֊ Օրենսգրքում փոփոխությունները են­թադրում են նաև նորմատիվ կարգավո­րումներ ԿԸՀ-ի կողմից, հանձնաժողովի անդամների համապատասխան վերա­պատրաստումներ, որպեսզի լավատեղյակ լինեն կատարված փոփոխություններին: Կուսակցությունների մասով՝ ցանկերը կազմելու հետ կապված խնդիրներ, որովհետև ռեյտինգայինի պարագայում այլ տրամաբանություն է, համամասնականի պարագայում՝ այլ: Այս բոլորը խնդիրներ են առաջացնում: Չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժի համար հեշտ կլիներ ադապտացվել նոր իրավակարգավորումներին: Չեք կարող մատնացույց անել որևէ երկրի փորձ, որտեղ ընտրական օրենսդրության մեջ կատարվեն փոփո­խություններ և դրանից անմիջապես հե­տո տեղի ունենան փոփոխություններ: Սա ճիշտ պրակտիկա չէ և չի ողջունվում: Դրանով է պայմանավորված, օրինակ, Վե­նետիկի հանձնաժողովի մոտեցումները այս հարցում: Դրանք իրական կյանքից բխած սկզբունքային դիրքորոշումներ են:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ