Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Հրապարակ»․ Պետրոս Ղազարյանը՝ «Կենտրոն»-ը լքելու և Հանրային տեղափոխվելու մասին

10:12 08 Նմբ 2018
Դիտումներ 37
«Հրապարակ»․ Պետրոս Ղազարյանը՝ «Կենտրոն»-ը լքելու և Հանրային տեղափոխվելու մասին

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող և մեկնաբան Պետրոս Ղազարյանը տեղափոխվում է Հանրային հեռուստաընկերություն: Այդ լուրը հաստա­տեց նաև Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: Մեզ հետ նախորդ զրույցում, պատասխանելով մեր հարցին, Պետրոս Ղազարյանն ասել էր, որ ավելի մանրամասն կարող է ասել 2 օր անց, ուստի նրա հետ կրկին կապ հաստատեցինք:

- Պարոն Ղազարյան, արդեն հստա՞կ է, որ տեղափոխվում եք Հանրային հեռուստաընկերություն, և ի՞նչ պաշտոն պետք է զբաղեցնեք այնտեղ:

- Այո, հիմա այդ պրոցեսում եմ, տեղափոխվում եմ, հիմա քննարկում ենք այդ բոլորը, ես «Կենտրոն» հեռուստաընկերությունից դուրս եմ եկել, այսօր վերջին աշխատանքա­յին օրս է, մնացածն այնտեղ քննար­կելու ենք:

- Ինչո՞ւ որոշեցիք լքել «Կենտրոն»-ը, չէ՞ որ Ձեր «Ուր­վագիծ» և «Հայկական ուրբաթ» հաղորդումները բավականին մեծ լսարան ունեին:

- Ես այնտեղ 17 տարի աշխա­տել եմ, համաձայնեք, որ 17 տարին մեկ տեղի համար չափազանց շատ է, լճանում ես, հոգնում ես, թարմու­թյուն, իմպուլս ես ուզում, 17 տարին մի փոքր շատ չէ՞, համաձայն չե՞ք:

- «Կենտրոն»-ի սեփակա­նատերը Գագիկ Ծառուկյանն է, Հանրայինը պետական միջոց­ներից է ֆինանսավորվում, ինչ եք կարծում՝ այս տեղափոխու­թյան մեջ ենթատեքստ չի՞ կարելի փնտրել:

- Դուք ինչ ուզում եք, փնտրեք, դա Ձեր իրավունքն է, Հանրային հեռուստաընկերությունը չունի սեփա­կանատեր և պետք է սպասարկի հասարակական շահը: Այդ առումով, ես կարծում եմ, շատ ճիշտ տեղ է: Թե ոնց է եղել, հազար վերլուծու­թյուն կարելի է անել, իսկ եթե ինչ-որ բաներ էլ այնպես չեն, կշտկենք, դա ինչ խնդիր է: Ես դա էի ասում, որ աշխատանքի շատ մեծ դաշտ կա:

- Հնարավո՞ր է, որ կրկին մտնեք քաղաքական դաշտ՝ նկատի ունե­նալով, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցա­կով թեկնածու էիք:

- Դե, եթե ես գնում եմ Հանրային հեռուստաընկերությունում աշխատելու, ինձ թվում է՝ այդտեղից տրամաբանորեն բխում է, որ չեմ մտնելու քաղաքականություն որևէ ցուցակով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ