Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կայացել է սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

11:10 08 Նմբ 2018
Դիտումներ 37
Կայացել է սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ այսօր կայացել է սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովը հավանության է արժանացրել սուբվենցիայի ծրագրային ութ հայտերից վեցը՝ ներկայացված Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Փամբակ, Շիրակի մարզի Սարապատ, Տավուշի մարզի Լուսաձոր և Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքների կողմից։ Հաստատված ծրագրերի ընդհանուր բյուջեն անցնում է 93 մլն դրամից՝ շուրջ 33 մլն պետական բյուջեից արվող համաֆինանսավորմամբ։
Ընդհանուր առմամբ հանձնաժողովի կողմից 2018 թվականի երկրորդ կիսամյակում հավանության են արժանացել 90 հայտեր։

Այդ 90 ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2,45 մլրդ ՀՀ դրամ, որից համայնքների կողմից համաֆինանսավորման չափը 1,34 մլրդ ՀՀ դրամ է, իսկ ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափը՝ 1 մլրդ ՀՀ դրամ։

Համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը նպատակ ունի ապահովել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը` նպաստելով ՀՀ համայնքների ճանապարհների, հրապարակների, հանրային զբոսայգիների կառուցմանն ու վերանորոգմանը, էներգախնայող լուսավորության անցկացմանը, հանրային շենքերի վերանորոգմանը, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու վերանորոգմանը և այլն:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ