Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ բանաձև է ընդունել

10:00 08 Նմբ 2018
Դիտումներ 31
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ բանաձև է ընդունել

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ։ Բանաձևում, մասնավորապես, ասվում է․

«Հաշվի առնելով, որ Լոս Անջելեսը հպարտ է նշելու Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձը,

Հաշվի առնելով, որ 30 տարի առաջ, 1988 թ․ փետրվարին, բռնապետության պայմաններում Արցախի ժողովուրդն իր ձայնն է բարձրացրել հանուն ինքնորոշման, ազատագրման և ժողովրդավարության,

Հաշվի առնելով, որ Ստեփանակերտից մինչև Երևան մարդիկ համախմբվել են հանուն ազատության ու ինքնիշխանության և ընդդեմ անհանդուրժողականության ու օտար տիրապետության,

Հաշվի առնելով, որ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի արդյունքում, որը հավանության է արժանացել ժողովրդի մեծամասնության կողմից, Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը,

Հաշվի առնելով, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության ժողովուրդը տոկունություն և հաստատակամություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ,

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է մնացել իր քաղաքացիներին՝ պահպանելով անկախությունը, աշխատելով փոփոխություն և կայունություն բերել Կովկասի տարածաշրջան, անցկացնելով ազատ և արդար ընտրություններ և հանրաքվեներ, որոնք տարածաշրջանում ճանաչվել են որպես օրինակելի,

Հաշվի առնելով, որ Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը 2013 թ․ սեպտեմբերի 10-ին պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը և կոչ է արել Միացյալ Նահանգների Կառավարությանը և միջազգային հանրությանը ձեռնարկել նույն քայլը,

Որոշեցինք, որ տվյալ բանաձևի ընդունմամբ Լոս Անջելեսը շնորհավորում է Արցախի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ և բարձր է գնահատում այն զոհողությունները, վճռականությունը և տոկունությունը, որոնք Արցախի ժողովուրդը ցուցաբերել է ծայրահեղ դժվարությունների պայմաններում, և հայտարարում է, որ 1991 թ․ դեկտեմբերի 10-ը կլինի Արցախի օրը Լոս Անջելեսում,

Որոշեցինք, որ Լոս Անջելեսն իր լավագույն բարեմաղթանքներն է հղում Արցախի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին հանուն խաղաղության, բարգավաճման և շարունակական հաջողության և կոչ է անում միջազգային հանրությանը լիարժեք կերպով ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն»։

Արցախի ԱԳ նախարարություն

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 233
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ