Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

МК. Հայաստանը չի փոխել և չի պատրաստվում փոխել Ռուսաստանի տեղն իր արտաքին քաղաքական կողմնորոշումներում

10:35 08 Նմբ 2018
Դիտումներ 89
МК. Հայաստանը չի փոխել և չի պատրաստվում փոխել Ռուսաստանի տեղն իր արտաքին քաղաքական կողմնորոշումներում

Հայաստանը չի փոխել և չի պատրաստվում փոխել Ռուսաստանի տեղն իր արտաքին քաղաքական կողմնորոշումներում։ Այս մասին Московский комсомолец-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը։

Մեկնաբանելով անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի կոչն այն մասին, որ Հայաստանը պետք է ազատվի «պատմական կաղապարներից», դեսպանն ասել է, որ ցանկացած ժողովուրդ, ցանկացած քաղաքակրթություն ապրում է «պատմական կաղապարների» որոշակի ընկալմամբ՝ իրականության պատմական ընկալմամբ, և ապագան կառուցում է՝ ելնելով պատմությանն ուղղված հետադարձ հայացքից։

«Պատմական կաղապարների» թեման շատ հետաքրքիր է։ Ճիշտ է, ես չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդականը, ի՞նչ ուղությունների մասին է խոսքը՝ Արևմուտք, Արևելք, Հյուսիս, մեր հարևանները։ Իմ կարծիքով պատմությանը պետք է հարգանքով վերաբերվել, սակայն նաև ապագա ստեղծել։ Տվյալ դեպքում քանի որ պարոն Բոլթոնն իր մեծ հարցազրույցում ասել է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին, գուցե նա նկատի է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված «պատմական կաղապարները»։ Դժվար է ենթադրել։ Ամեն դեպքում, հարգելով պատմական հիշողությունը, մենք նոր Հայաստան ենք կառուցում։ և մեր արտաքին քաղաքականության մեջ ակնարկ չկա մեր երկիրը գեոքաղաքական պայքարի կամ գեոքաղաքական մրցակցության հրապարակ դարձնելու մասին։

Եթե խոսքը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների մասին է, ապա դրանք, իհարկե, ունեն մի կողմից հոգևոր և մշակութային կապերի բազմադարյան պատմություն՝ ամրապնդված ընդհանուր անցյալով, մյուս կողմից՝ մեր հարաբերություններն այսօր գտնվում են ռազմավարական համագործակցության մակարդակի վրա և նպատակաուղղված են բոլոր՝ առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, հոգևոր-մշակութային ոլորտներում դրանց զարգացմանը։ Այդ պատճառով կարող եմ հաստատ ասել, որ մենք մտադիր ենք կառուցել արտաքին քաղաքականության մեր սեփական օրակարգը»,- նշել է Տողանյանը։

Խոսելով Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման հեռանկարի և ԵՏՄ-ի մասին՝ դիվանագետն ասաց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացել են անկախության ձեռքբերումից հետո բոլոր տարիների ընթացքում, սակայն խոսքը դրանց ուռճացման կամ այլ հարթակում մեր հարաբերությունների հաշվին զարգացման մասին չէ։ «Հայաստանը չի փոխել և չի պատրաստվում փոխել Ռուսաստանի տեղն իր արտաքին քաղաքական կողմնորոշումներում։ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական փոխհարաբերությունների մակարդակն անսասան է։ Ավելին, նոր կառավարությունն աշխատում է տնտեսական և հումանիտար ոլորտում մի քանի ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ այդ հարաբերությունները զարգացնելու համար։ Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության և ինտեգրացիոն այլ միավորումների (օրինակ՝ ՀԱՊԿ) շրջանակներում մեր պարտավորություններին, ապա այդ հարաբերություններին ոչինչ չի սպառնում։ Մենք, իրոք, գոհ ենք այդ բազմակողմանի փոխգործակցության մակարդակից և առավել սերտ ու խորը համագործակցության մեխանիզմներ ենք մշակում։ և մենք տնտեսության օրինակով ակնհայտորեն տեսնում ենք, թե ինչպես են զարգանում մեր առևտրային հարաբերությունները՝ 2017 թվականը վերջին երեք տասնամյակներում ռեկորդային էր Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությամբ։ Եթե խոսենք ԵՏՄ-ի մասին, ապա 2018թ․ հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով, անցյալ տարվա համեմատ, 22 տոկոս աճ է նկատվում։ Մենք հետագայում ևս զարգացնելու ենք այդ հարաբերությունները։ և ԵՏՄ մտնելիս մեր ստանձնած պարտավորություններն անսասան են։ Նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ին»,- ասել ղ Տողանյանը։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն՝ վերևի աջ անկյունում սեղմեք RU

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 904
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 916
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 929
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1695
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 949
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 1087
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1137
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 903
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ