Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ճանապարհային ոստիկանությունը վերակազմակերպվելու է պարեկային ծառայության

09:45 08 Նմբ 2018
Դիտումներ 64
Ճանապարհային ոստիկանությունը վերակազմակերպվելու է պարեկային ծառայության

Բարեփոխումների արդյունքում Ճանապարհային ոստիկանությունը վերակազմակերպվելու է պարեկային ծառայության, որը զբաղվելու է նաև պատահարների, հաղորդումների արագ արձագանքմամբ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները, տեղեկանում ենք վարչապետի լրատվական ծառայությունից։

Համակարգը գործելու է օպերատիվ կառավարման կենտրոնի միջոցով, որը ստեղծվելու է Համաշխարհային բանկի օժանդակությամբ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարեկային ծառայության գործունեությունը՝ նշելով, որ վերջինիս խնդիրը դառնալու է անվտանգության ապահովումը գլոբալ առումով:

«Իրոք, դա շատ գլոբալ ծառայություն է, և հանրային անվտանգության ապահովման տեսակետից այն դառնում է անկյունաքարային նշանակության կառույց: Ըստ էության, պարեկը ոստիկանության դեմքն է, պետության դեմքն է, հանրության դեմքն է: Կարևոր է, թե պարեկն ինչպես է իրեն պահում, ինչ մակարդակ ունի, ինչպես է շփվում մարդկանց հետ, դրանից կախված է քաղաքացու ընկալումը սեփական երկրի, պետության, կառավարության, ոստիկանության մասին: Այն առանցքային նշանակություն ունեցող ծառայություն է, առանց չափազանցության»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Զեկուցվել է նաև, որ բարեփոխումների շրջանակում պարեկային ծառայողներն անցնելու են վերապատրաստման դասընթացներ

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված բարեփոխումների իրականացումը և հանձնարարել վերը նշված օրինագծի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնել հնարավորինս սեղմ ժամկետում:

 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 904
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 916
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 929
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1696
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 949
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 1087
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1137
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 903
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ