Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեսահոլովակի պրեմիերա․ Արմեն Հայրապետյան - «Վերադարձ»

20:00 07 Նմբ 2018
Դիտումներ 161
Տեսահոլովակի պրեմիերա․ Արմեն Հայրապետյան - «Վերադարձ»
Տեսահոլովակը Հայաստանի յուրատեսակ գովազդ է:

Երգիչ Արմեն Հայրապետյանը հանդիսատեսի դատին է հանձնել «Վերադարձ» ստեղծագործությունը։ Մեր թղթակիցը զրուցել է երգչի հետ։

- Ե՞րբ է երգը ստեղծվել, ո՞վ է գործիքավորել:

- «Վերադարձի» հեղինակը Հասմիկ Բալեյանն է: Երբ երգը լսեցի, ուղղակի սիրահարվեցի այս ստեղծագործությանը: Միանգամից որոշեցի՝ այս երգը ոչ միայն պետք է գործիքավորել, այլև տեսահոլովակ նկարահանել: Գործիքավորումն արել է Հայկ Նավասարդյանը, սակայն մտահղացումն ամբողջությամբ Արսեն Գրիգորյանինն է: Վարպետը, լսելով երգը, միանգամից առաջարկեց նման լուծում և օրեր շարունակ Հայկի հետ միասին աշխատելով, ստացան այն, ինչ հիմա ունենք:
Իհարկե, պետք է նշել, որ գործիքավորումն իրենց մասնակցությամբ էլ ավելի են գեղեցկացրել շեփորահար Դավիթ Թադևոսյանն ու դուդուկահար Լևոն Խաչատրյանը, հրաշալի երգիչներ Դավիթ Խաչատրյանն ու Հայկ Եսայանը:

- Տեսահոլովակի ստեղծման աշխատանքների մասին կպատմե՞ք:

- Տեսահոլովակը նկարահանել ենք նույն այն թիմով, որոնց հետ աշխատել էինք իմ նախորդ՝ ՛՛Pazza Inter Amala’’ երգի տեսահոլովակի վրա: Օպերատորներ Արսեն Կարապետյանի, Արթուր Ղազարյանի և Գևորգ Առաքելյանի հետ մեկտեղ այս տեղահոլովակի վրա աշխատել են նաև Էդուարդ Խաչատրյանն ու Ստեփան Մարտիրոսյանը, իսկ մոնտաժը կրկին արել է Կարեն Մելքոնյանը: Գունային լուծումների պատասխանատուն Գագիկ Մելքոնյանն է: Պետք է նշեմ, որ այդ գործում մեզ օգնել է նաև Նարեկ Ավանեսյանը: Այս անգամ ռեժիսորի պատասխանատու գործը ես ինքս եմ արել, սակայն պետք է նշեմ, որ այստեղ ևս մեծ է Արսեն Գրիգորյանի դերը, որի հետ քննարկել ենք յուրաքանչյուր կադրը, փոփոխություններ արել ու բերել վերջնական տեսքի:
Նկարահանումներ ենք կատարել Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում և իհարկե՝ Երևանում: Տեսահոլովակը Հայաստանի յուրատեսակ գովազդ է:
Հարկ է նշել, որ այն աղջիկը, որին վստահվել էր գլխավոր դերը՝ Էսթելլա Բատիկյանը, և որը հրաշալի այն իրականացրեց, ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, բայց վերադարձել է հայրենիք: Այս փաստը յուրահատուկ ջերմություն է հաղորդում երգին ու տեսահոլովակին: Ամիսներ շարունակ աշխատել ենք ու կարծում եմ՝ ստացել ենք որակյալ երգ, որն ունի որակյալ տեսահոլովակ:

- Դուք «Հանրային հեռուստաընկերության» «Մենք ենք, մեր սարերը» ժողովրդական երգի նախագծի հաղթողն եք: Ինչու այն ժամանակ կիսատ մնաց աշխատանքդ, այսքան տարի որտեղ էր Արմեն Հայրապետյանը:

- Նախագծից անմիջապես հետո զորակոչվեցի բանակ, վերադառնալուց հետո էլ հեռուստեսությունում անցա աշխատանք ակզբում՝ «Երկիր մեդիա»-ում, իսկ հետո՝ «Ար» հեռուստաընկերությունում, որտեղ էլ մինչև հիմա աշխատում եմ և իրականացնում եմ մի նախագիծ, որը նորից կրում է «Մենք ենք, մեր սարերը» անունը: Իհարկե, սա լրիվ այլ հաղորդում է, որը պատմում է հայկական գյուղերի մասին: Այս ամենն էլ նպաստել է, որ որոշակիորեն հեռու լինեմ այսպես ասած շոու-բիզնեսյան երկնակամարից: Հիմա աշխատում եմ մեծ եռանդով, հուսով եմ՝ նոր աշխատանքները երկար սպասեցնել չեն տա:

Հասմիկ Սարգսյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ