Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ստոր սուտն ու «բլանդած» գործը

11:00 03 Նմբ 2018
Դիտումներ 446
Ստոր սուտն ու «բլանդած» գործը

Հայաստանյան նոր իրավիճակում հաճախադեպ են դարձել սենսացիոն հայտարարությունները։ Դրանք սենսացիոն են՝ լրատվամիջոցների ներկայացմամբ։ Թե չէ այն, ինչ հայտարարվում և մատուցվում է իբրև սենսացիոն, իրականում լայն հանրությանը վաղուց հայտնի իրողություններ են։ Որպես կանոն, սենսացիաները վերաբերում են նախկին բարձրաստիճան իշխանավորների, մեղմ ասած, չարաշահումներին։ Եվ եթե նմանատիպ հայտարարություններն արվեին ասենք մինչև հեղափոխությունը, ապա դրանք իսկապես սենսացիոն կլինեին։

Բայց, այնուամենայնիվ, հետաքրքիրն այն է, թե ինչ է հետևում սենսացիոն հայտարարություններին։ Եթե օրինախախտության մասին  հայտարարությունh իրականությանը համապատասխանող բովանդակություն է պարունակում, ապա բնականաբար, դրանով պիտի զբաղվեն իրավապահները։ Ոչ վաղ անցյալում, որքան էլ նմանատիպ հայտարարություններ հնչեին, դրանց բանի տեղ դնող չկար, ինչպես ընդուված է ասել՝ «շունը» հաչում էր՝ քարավանը գնում», եթե, իհարկե, խոսքը վերաբերում էր որևէ բարձրաստիճանավորի. ինչքան է խոսվել, գրվել, հայտարարվել կատարվող թալանի, կոռուպցիայի, չարաշահումների, առասպելական չափերի հասնող ունեցվածք կուտակողների մասին, սակայն դրանց այդպես էլ ոչինչ չի հետևել։

Հիմա գործարար կինը հայտարարում է, թե ում է նախկինում կաշառք տվել, միանգամից հակադարձում են թե դա ստոր սուտ է, հայտարարությունը հերյուրանք ու քաղաքական հետապնդում որակում, փրփուրն ի բերան պնդում, թե շինծու գործ են սարքում ու սպառնում դրա համար դատի տալ և այլն։ Ու ամեն անգամ դրան էլ հետևում է նույնաբովանդակ բանավոր հակադարձումը։ Բայց ի՞նչ կարիք կա իրար խառնվելու. հայտարարություն է արվել՝ իրավապահները կզբաղվեն դրանով, կստուգեն, կքննեն ու եթե այն չհամապատասխանի իրականությանը, ապա սուտ մատնության հոդված կա, չէ՞… Ենթադրաբար՝ սուտ ու հերյուրանք տարածողն էլ համապատասխան պատժի կենթարկվի։

Հետաքրքիր է, թե  ինչու՞ են նախապես խառնվում իրար։ Ենթադրաբար դրա համար երկու պատճառ կարող է լինել. կամ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, կամ նման հակադարձումներով «փնովյալները» փորձում են ուղղորդել, ճնշում գործադրել դեռևս իրենց «ականջալուր» այն դատավորների վրա, որոնք ի վերջո վճիռ կայացնողներն են։

Արմեն ֆոն Գևորգյան

 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3233
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3107
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3037
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6002
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2918
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3034
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3233
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3214
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2965
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1340
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ