Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԽՈՐԱԳԻՐ

Լավ կինո. «Երկուսը քաղաքում» (Ֆրանսիա, 1973)

23:00 27 Դեկ 2018
Դիտումներ 828
Լավ կինո. «Երկուսը քաղաքում» (Ֆրանսիա, 1973)

Այսօր ֆրանսիացի կինոաստղ Ալեն Դելոնի ծննդյան օրն է։ Առաջարկում ենք դիտել նրա հայտնի ու սիրելի ֆիլմերից մեկը՝ «Երկուսը քաղաքում»։

Ֆիլմի քչախոս ու անվախ հերոսը՝ Ժերմեն Կազնևը, օգնում է նախկին հանցագործներին։ Վերջիններիս մեջ բոլորը չէ, որ կարողանում են իրենց տեղը գտնել նոր կյանքում։ Բայց Ժերմենը գիտի մարդկային հոգեբանության գաղտնիքները։ Նրա հովանավորյալը՝ Ջինոն, արժանանում է ավագ ընկերոջ արտահերթ աջակցությանը, բայց նա բանտից դուրս գալիս ոստիկանությունում անհաղթ թշնամի է թողնում, որը մտադիր չէ հանգիստ թողնել նրան․․․

Ֆիլմի թրեյլերը՝             

  • անվանումը բնօրինակում` Deux hommes dans la ville
  • թողարկման տարեթիվը՝ 1973
  • երկիրը՝ Ֆրանսիա, Իտալիա
  • ռեժիսոր՝ Ժոզե Ջովանի
  • սցենարը՝ Ժոզե Ջովանի, Ջանֆրանկո Կլերիչի
  • երգահան՝ Ֆիլիպ Սարդ
  • գլխավոր դերերում՝ Ժան Գաբեն, Ալեն Դելոն
  • ժանրը՝ դրամա, կրիմինալ
  • բյուջե՝ -
  • տարիքային սահմանափակում՝ 12+
  • տևողությունը՝ 100 րոպե / 01։40

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտե՞ք որ

  • «Երկուսը քաղաքում» ֆիլմը Ժան Գաբենի մասնակցությամբ վերջին ֆիլմերից է։

  • Ալեն Դելոնն ու Ժան Գաբենը 1963 թ․ միասին հանդես են եկել նաև «Մեղեդի նկուղից» ֆիլմում, որն արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 789
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 813
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 826
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1500
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 844
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 984
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1038
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 802
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ