Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄՇԱԿՈՒՅԹ

Կնկարահանվի «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը

23:30 02 Նմբ 2018
Դիտումներ 44
Կնկարահանվի «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը

Հայտնի բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթը կնկարահանի «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Նախագիծը կֆինանսավորի Paramount կինոստուդիան, սցենարը կգրի Փիթեր Քրեյգը: Նշվում է, որ սյուժեի կենտրոնում կլինի գեներալ Մաքսիմուսի կողմից փրկված Լյուցիուսը:

Հիշեցնենք, որ «Գլադիատոր» ֆիլմը ցուցադրվել է 2000 թվականին: Դրանում գլխավոր դերերը խաղացել են Ռասել Քրոուն, Հոակին Ֆենիքսը, Քոնի Նիլսենը, Օլիվեր Ռիդը, Ռիչարդ Հարիսը, Դերեք Ջեկոբին:

Այն համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 450 մլն դոլար: Ֆիլմն արժանացել է 5 «Օսկար» մրցանակի՝ այդ թվում ճանաչվելով տարվա լավագույն ֆիլմ:

Ռիդլի Սքոթը բազմիցս ասել էր, որ պատրաստ է նկարահանել ֆիմի շարունակությունը, սակայն 18 տարվա մեջ այդպես էլ չէր կարողացել իրագործել իր պլանները:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 233
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ