Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԻՐԱԶԵԿԻՉ

Որակի համաշխարհային օրն է

10:30 08 Նմբ 2018
Դիտումներ 30
Որակի համաշխարհային օրն է

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Որակի համաշխարհային օրն է (World Quality Day)։ Այն աշխարհի շատ երկրներում անցկացվող ամենամյա միջոցառում է, որը անցկացնում են նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը: Այս օրը նշելու նախաձեռնողը Որակի եվրոպական կազմակերպությունն է (EOQ): Որակի համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 1990թ.: Որակի համաշխարհային օրվա նպատակը ապրանքների և ծառայությունների բարձր որակի կարևորության բարձրացումն է, ինչպես նաև որակի խնդիրների նկատմամբ ուշադրության հրավիրմանն ուղղված գործունեության ակտիվացումը: Չէ որ խոսքը ոչ միայն մարդու և շրջակա միավայրի համար ապրանքների անվտանգության մասին է, այլ նաև սպառողների հարցումների ու սպասումների բավարարման աստիճանի:

Որակի խնդիրը աշխարհի առաջավոր երկրների տնտեսություններում առաջնահերթ խնդիրներից է: Ժամանակակից պայմաններում որակը ցանկացած ձեռնարկության, ցանկացած ոլորտի, և իհարկե, ցանկացած երկրի գործունեության հաջողության բանալին է: Որակ հասկացությունը սերտորեն կապված է կյանքի որակի հետ, իսկ դա և շրջակա միջավայրի պահպանությունն է, և ֆիզիկական առողջությունը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ