Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Միկայել Ժան. Հայոց հողը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ

15:00 11 Հոկ 2018
Դիտումներ 73
Միկայել Ժան. Հայոց հողը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն այն կարծիքին է, որ Հայաստանն ու հայոց հողը կարող են դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ: Միքայել Ժանը նման կարծիք հայտնեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում: «Հայոց հողը՝ հույսի և հիշատակի հողը, կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ, ինչի իրականացումը կախված է ձեզանից»,- դիմելով ներկաներին՝ նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ Հայաստանի հողի վրա ամեն ինչ պարտավորեցնում է հիշել և հիշատակել: Միկայել Ժանը շեշտեց, որ այս պահին մտքերով Հայոց ցեղասպանության բոլոր նահատակների հետ է, ինչպես նաև այն մարդկանց, որոնց հաջողվել է փրկվել ու ողջ մնալ:

«Հայաստանն այսօր կենդանի է և հարուստ: Հայաստանը հարուստ է իր սփյուռքով, որ տարածված է աշխարհով մեկ: Շառլ Ազնավուրն էլ այդպիսի մի հայ էր: Այսօր Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի աշխարհը 5 մայրցամաքներից: Մեզ համար մեծ երջանկություն է հյուրընկալվել այստեղ: Ամեն ինչ հայոց հողում մեզ պարտավորեցնում է հիշատակել, միևնույն ժամանակ ամեն ինչ մեզ պարտավորեցնում է սթափ լինել»,- ընդգծեց Միկայել Ժանը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 92
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 20
19:00 20 Հոկ 2018
Դիտումներ 28
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 20-ն է
08:00 20 Հոկ 2018
Դիտումներ 142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 57
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ