Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ալբերտ 2-րդ. Կարևոր է` միասնական ջանքերով ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարելը

14:30 11 Հոկ 2018
Դիտումներ 100
Ալբերտ 2-րդ. Կարևոր է` միասնական ջանքերով ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարելը

Միասին ապրելն ավելի հեշտ է, երբ խոսում ենք մեկ լեզվով: ՖՄԿ գագաթնաժողովին ելույթ ունենալիս այսպես ասաց Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը:

Նա կարևոր համարեց միասնական ջանքերով ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարը, ինչն ամբողջ մարդկության կարևոր խնդիրներից է:

«Աշխարհը հաճախ գտնվում է ճգնաժամային իրավիճակներում և այս առումով ՖՄԿ-ի գործունեությունն իմաստավորվում է»,- ասաց նա:

Ըստ Մոնակոյի արքայազնի՝ իրենք պարտավորվել են Ֆրանկոֆոնիայի արժեքները փոխանցել այն բոլոր երկրների բնակիչներին, որոնք մաս են կազմում կազմակերպությանը:«Հատկապես կանաց և տղամարդկանց հարաբերությունների տիրույթներում և ահաբեկչության դեմ պայքարում ՖՄԿ-ը ունի շատ անելիքներ»,- ասաց նա:

Մոնակոն, ըստ նրա, իր չափով խթանում է ՖՄԿ-ի բոլոր արժեքների զարգացման գործընթացներում և այդ ամենի տարածումն ինտերնետային տիրույթում:

«Մենք չպետք է ջանք խնայենք, որպեսզի կասեցնենք ծայրահեղության տարածումը: Կարևոր է հատկապես կրթության զարգացումը»,- ասաց նա:

Նա նաև խոսեց բնապահպանական խնդիրների և դրանց վերացման անհրաժեշտության մասին: «Մենք պարտավոր ենք գործիքներ և օրենսդրություն մշակել, որպեսզի կարողանանք երաշխավորել փոխհամագործակցությունը բնության և մոլորակի պահպանման գործընթացում»,- ասաց նա:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը՝ ուղիղ
11:03 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 13
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 344
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 143
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 12
19:15 12 Դեկ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ