Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Սերգեյ Նեվերովը` Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին

14:15 11 Հոկ 2018
Դիտումներ 86
Սերգեյ Նեվերովը` Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին

ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովն իր գործընկերների հետ պաշտոնական ժամանել է Հայաստան։

Վերջիններս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպեցին ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց՝ տասը տարի առաջ ԲՀԿ-ն և «Եդինայա Ռոսիա»-ն պայմանագիր ստորագրեցին, որի շնորհիվ այս քաղաքական ուժերի միջխորհրդարանական, միջկուսակցական հարաբերությունները զարգացման նոր հունի մեջ մտան։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառույանը և ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը նշեցին՝ այս քաղաքական ուժերի համագործակցությունը արդյունավետ են համարում, և անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի բարեկամական, գործընկերային հարաբերությունները շարունակեն զարգանալ։

«Հույս ունեմ՝ «Եդինայա Ռոսիա»-յի և ԲՀԿ-ի հարաբերությունները կշարունակեն զարգանալ, բարգավաճել։ Նշեմ, որ նախատեսում ենք աշխատանքային նոր խումբ ստեղծել, որպեսզի մեր առաջիկա աշխատանքները և համագործակցությունն է՛լ ավելի արդյունավետ լինեն։ Մեր գործընկերային հարաբերությունները ժամանակի ընթացքում ամրապնդվում են, և ես ուրախ եմ դրա համար»,- ասաց Սերգեյ Նեվերովը՝ հավելելով՝ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն ապացուցում է՝ այս երկու ժողովուրդները շատ ընդհանուր բաներ ունեն։

«Մեր ժողովուրդները, ինչպես գիտեք, ԽՍՀՄ կազմում են գտնվել։ Մենք նախկինում էլ ջերմ հարաբերություններ ենք ունեցել։ Այս երկու ժողովուրդները միասին պայքարել են իրենց ազատության համար, պայքարել են ֆաշիզմի, նացիզմի դեմ, այպես որ, մենք ընդհանուր պատմություն ունենք։

Եվ շատ կարևոր եմ համարում այն փաստը, որ մեր կուսակցությունների երիտասարդական թևի ներկայացուցիչները ևս ջերմ հարաբերություններ ունեն։ Մենք մեր պատանիներին, երիտասարդներին պետք է փոխանցենք մեր արժեքները, և ասեմ, որ այդ ուղղությամբ, իսկապես, ակտիվորեն աշխատում ենք, - նշեց Սերգեյ Նեվերովը։

Վերջինս անդրադարձավ նաև ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությանը։

«Դա յուրաքանչյուր ազգի սուվերենությունն է։ Ժողովուրդը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն․ դա նրա սուվերեն իրավունքն է», - ասաց Նեվերովը։

Նա նշեց՝ կարևորն այն է, որ ամեն ինչ ընթանա ժողովրդավարության կզբունքներին համաձայն։

Դիմելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ Նեվերովը հավելեց․ «Ես կարծում եմ՝ ընտրություններից հետո էլ մեր միջխորհրդարանական, միջկուսակցական հարաբերությունները կշարունակվեն։ Վստահ եմ՝ այս ընտրությունների ընթացքում ևս ԲՀԿ-ն կստանա ժողովրդի վստահության քվեն»։

Հասմիկ Սարգսյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 92
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 20
19:00 20 Հոկ 2018
Դիտումներ 28
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 20-ն է
08:00 20 Հոկ 2018
Դիտումներ 142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 57
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ