Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄՇԱԿՈՒՅԹ

«Սպարտակը» բալետը կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում

13:00 11 Հոկ 2018
Դիտումներ 129
«Սպարտակը» բալետը կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում

Աթենքի Ատտիկա շրջանում գտնվող հին Օդեոն ամֆիթատրոնի բաց բեմում Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը։

«Այս տարի լրանում է «Սպարտակ» բալետի իմ բեմադրությունը 50 տարին։ «Սպարտակը» եղել է տասնյակ երկրներում, բազմաթիվ անգամ ներկայացվել է նաև Հունաստանում։ Մեծ թատրոնի բեմադրությունն այստեղ առաջին անգամ ներկայացվել է 40 տարի առաջ: Այն ժամանակ էլ ելույթ էինք ունենում Ակրոպոլիսի ստորոտին գտնվող հին մեծ ամֆիթատրոնում, որտեղ 6000 հանդիսական է տեղավորվում»,- Յուրի Գրիգորովիչի խոսքերն է փոխանցում ТАСС-ը՝ հիշեցնելով, որ նա առաջին անգամ բալետը բեմադրել էր Մեծ թատրոնում, պրեմիերան կայացել էր 1968 թվականի ապրիլի 9-ին։

Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետն առաջին անգամ բեմադրել է պարուսույց Լեոնիդ Յակոբսոնը 1956 թվականին։ Հետագայում այն բեմադրել են հայտնի խորհրդային բալետմայստերներ Իգոր Մոյիսեևը 1958 թվականին և Յուրի Գրիգորովիչը՝ 1968-ին։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը՝ ուղիղ
11:03 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 13
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 344
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 144
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 12
19:15 12 Դեկ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ