Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժամանակ». Հրանտ Բագրատյան․ Երկրի կառավարումը պահանջում է հանդարտ և համբերատար աշխատանք

10:50 11 Հոկ 2018
Դիտումներ 60
«Ժամանակ». Հրանտ Բագրատյան․ Երկրի կառավարումը պահանջում է հանդարտ և համբերատար աշխատանք

«Ժամանակ»-ի գրացակիցն է նախկին վարչապետ, «Ազա­տություն»» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը:

Արտահերթ ընտրություն­ներ անցկացնելու անհրա­ժեշտություն չե՞ք տեսնում:

Կար, բայց գրված էր, չէ՞, մինչև ապրիլ-մայիս կանցկաց­վեն: Ես դեկտեմբերին անց­կացնելուն ոչ դեմ եմ, ոչ կողմ: Բայց տեսնում եմ, որ դա արվում է արագ, քանի դեռ ժողո­վուրդը չի գիտակցում, որ ինչ-որ բան այն չէ սոցիալ-տնտեսական կյանքում:

Դուք արտահերթ ընտրու­թյունների անցկացման հան­րային պահանջը չե՞ք տեսնում:

Հանրային պահանջ չկա, ժո­ղովրդին կարող ենք հասցնել մոլեռանդության, ժողովրդին ժամանակ չի տրվում, որ գի­տակցի: Նույնիսկ եվրոպացի­ներն են ասում՝ պետք է հան­գիստ տալ, թողեք ժողովուրդը խոսի, հասկանա ընթացքը: Ին­չու ափալ-թափալ անել... Տնտեսության տվյալները դեպի վատն են գնում: Ես լուրջ խոսե­լու կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ամենևին չունենալով հավակնություններ, լինելով 35 տարվա փորձ ունեցող մարդ, որն առանց պայմանների տա­րել ծրագիրը տվել է, ասել է՝ կարծում եմ՝ սրանք այն միակ քայլերն են, որոնք այս երկիրը պիտի շարունակի:

Դուք ձեզ մի պահ պատկե­րացրեք ներդրողի դերում, որը տեսնում է, որ Հայաստանում կառավարությունը գտնվում է մի կուսակցության ձեռքին, իսկ խորհրդարանում նախկին իշխանությունն է: Ինչպե՞ս կնայեք այդ ամենին:

Շատ Նորմալ: Ինձ հուզում է այն, երբ որ ժողովի ժամանակ աշխատանքից ազատում ենք նախարարին, դա կուլտուրա՞ է:

Հոկտեմբերի 2-ի դեպքերը, խորհրդարանի արտա­հերթ նիստի քվեարկությու­նը, որտեղ կառավարությու­նը տեսավ ռևանշի վտանգ, ազատման պատճառ չէ՞:

Ռևանշ եթե լիներ, այդքան շուտ կհանձնվեի՞ն: Ոչ, ուղղա­կի ուզում էին ինչքան հնարա­վոր է՝ շատ բան պոկեին Նիկոլ Փաշինյանից:

Եվ պոկեցի՞ն:

Ես հայտնի մարդ եմ, քաղա­քական կուսակցության առաջ­նորդ եմ, ինձ հետ էսօր ոչ ոք չի խորհրդակցել: Ես պնդում եմ, որ չեմ հասցնի ընտրություննե­րին նախապատրաստվել մինչև դեկտեմբերի 9-ը: Էյֆորիայի մեջ է ամեն ինչ: Ինձ պետք է 3 ամիս, շրջեմ Հայաստանով մեկ, բացատրեմ իմ ասելիքը: Տնտեսության մեջ մի քայլ ար­վա՞ծ է: 4 ամսում պետք է ար­վեր 20-25 քայլ...

Մեր երկիրը թռիչքաձև զար­գացման հնարավորություն ու­նի՞:

Այո...

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 323
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 117
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 11
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 15
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 15-ն է
08:00 15 Դեկ 2018
Դիտումներ 168
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 14
19:15 14 Դեկ 2018
Դիտումներ 90
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ