Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆեդերիկա Մոգերինի. Առանց Եվրամիության աշխարհը կկործանվեր

11:50 11 Հոկ 2018
Դիտումներ 30
Ֆեդերիկա Մոգերինի. Առանց Եվրամիության աշխարհը կկործանվեր

 Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Ֆինլանդիայում դասախոսությամբ է հանդես եկել, որտեղ ասել է, որ առանց ԵՄ-ի աշխարհը կկործանվեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ ներկայում աշխարհում իրավիճակը լավագույն կերպով չի դասավորվում, սակայն Մոգերինիի կարծիքով, առանց Եվրամիության, այն ավելի վատ դրության մեջ կլիներ:

«Մի պահ մտածե՛ք այդ մասին: Փակե՛ք ձեր աչքերը և մի պահ պատկերացրեք, որ հենց հիմա Եվրամիությունն անհետացել է համաշխարհային թատերաբեմից: Ասենք՝ մի ամսով կամ շաբաթով, անգամ մի քանի օրով: Աշխարհը պարզապես կկործանվեր»,- հայտարարել է Մոգերինին:

«Ջնջե՛ք բոլոր գործողությունները, որոնք մենք ձեռնարկում ենք որպես Եվրամիություն ամբողջ աշխարհում՝ անդամ երկրների հետ միասին, լինի դա խաղաղությունը և անվտանգությունը, զարգացումը, մարդասիրական գործունեությունը կամ դիվանագիտությունը, և դուք կհասկանաք, որ իրավիճակն աշխարհում շատ ավելի վատը կլիներ»,- հավելել է Մոգերինին:

 

 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 92
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 20
19:00 20 Հոկ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 20-ն է
08:00 20 Հոկ 2018
Դիտումներ 142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 57
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ