Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժամանակ». Նորատ Տեր-Գրիգորյանցը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապի ստեղծումը

10:25 11 Հոկ 2018
Դիտումներ 88
«Ժամանակ». Նորատ Տեր-Գրիգորյանցը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապի ստեղծումը

«Ժամանակ»-ի հետ զրույցում 1993թ. պաշտպանության նա­խարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը նշեց, որ ող­ջունում է այդ պայմանավորվա­ծությունը. «Ես ինքս օպերա­տիվ կապ ունեի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, մշտապես խոսում էի: Այն ժամանակ կառավարական կապ կար, ու շատ խելամիտ որոշում էր: Այո՛, մենք ունեինք նման կապ, ու հիմա էլ կա նման անհրաժեշտություն: Օրինակ՝ ասում էին՝ ռմբակոծում են, մենք ճշգրտում էինք, ասում՝ եկեք դադարեցնենք»:

Նորատ Տեր-Գրիգորյանցը խիստ անհրաժեշտություն է համարում օպերատիվ կապի ստեղծումը. «Ես միանշանակ կողմնակից եմ, պետք է վերա­կանգնել, ու հիմա դա հնարա­վոր է: Մենք թշնամի էինք, բայց կապ ունեինք, ես անձամբ պաշտպանության նախարարի հետ կապ ունեի, ու հավատացեք՝ միշտ տեսել եմ նման անհ­րաժեշտություն, ուրախ եմ, որ այսօր այդ մասին խոսվում է, և կա պայմանավորվածություն»:

Մեր զրուցակիցը հավելում է. «Ցավոք սրտի, Ալիևն ունի այն­պիսի բնավորություն, որ կարող է մի բան ասել, բայց այլ բան անել: Չգիտեմ, հիմա կարծում եմ, որ եթե ասել է՝ պետք է պա­հի պայմանավորվածությունն, ու իսկապես այդ կապը վերա­կանգնվի: Դա լավ մոտեցում է, համագործակցության ստեղ­ծում է, արդեն կխոսեն՝ դա մեծ բան է»:

Գեներալը շեշտում է՝ շատ հարցեր այդ կապի միջոցով են դրական լուծում ստացել. «Նույ­նիսկ Տեր-Պետրոսյանը չգիտեր՝ ինչ ենք խոսում, մենք զինվորա­կաններով այդ հարցերը լուծում էինք, հիմա էլ պաշտպանու­թյան նախարարները պետք է խոսեն, ոչ թե միայն, օրինակ, վարչապետը նախագահի հետ»:

Ինչ վերաբերում է բանակցու­թյուններին, Նորատ Տեր-Գրիգորյանցը նշում է, որ խորհրդա­րանական կառավարման հա­մակարգը պատերազմող երկրի համար լավագույն տարբերակը չէ. «Հիմա գլխավորը վարչապետն է, իսկ նախագահն այլ պարտականություններ ունի, ես, օրինակ, հարց կդնեի, որ վերադառնանք նախագահա­կան համակարգի: Չի կարելի, որ պատերազմող երկիրն ունե­նա խորհրդարանական կառա­վարման մոդել: Թուրքիան
խորհրդարանականից դարձավ նախագահական, իսկ մենք, փաստորեն, հակառակն ենք անում: Դա ճիշտ չէ, այդպես եր­կիրը կառավարել չի լինի: Մեր նախագահը հիմա Անգլիայի թագուհու նման է, իսկ խնդիր­ները վարչապետն է լուծում՝ ես դա ճիշտ չեմ համարում»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը՝ ուղիղ
11:03 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 13
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 344
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 143
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 12
19:15 12 Դեկ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ