Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Հրապարակ». Արայիկ Հարությունյան․ Մոտ 2,5 միլիարդ դրամ՝ «ԱՅԲ»-ին․ ծրագիրը կանգնեցվել է

10:40 11 Հոկ 2018
Դիտումներ 122
«Հրապարակ». Արայիկ Հարությունյան․ Մոտ 2,5 միլիարդ դրամ՝ «ԱՅԲ»-ին․ ծրագիրը կանգնեցվել է

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարու­թյունյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք «Այբ»-ի հետ ստո­րագրել են համաձայնագիր, որով դադարեցրել են Կրթության գերա­զանցության ծրագրի պայմանագրի գործողությունը, և մինչև նոյեմբե­րի 30-ը ժամկետ է դրված, որ ամ­բողջ աշխատանքի արդյունքները, այդ թվում՝ ֆինանսական մասով, վերլուծեն և ներկայացնեն ԿԳՆ-ին:

- Ինքներդ այդ Կրթության գե­րազանցության ծրագիրը կար­դացե՞լ եք, իրենք մշտապես ասում են՝ կարդացեք այդ՝ կարծեմ 1000 էջանոց ծրագիրը և կհամոզվեք, որ լավ ծրագիր է:

- Ես կարող եմ ասել, որ բազ­մաթիվ տեղեր, որտեղ դրանք քն­նարկվել են, դա կլինի ԵՊՀ, կլինեն տարբեր մասնագետներ, մեծա­մասնությունը դրան բացասական կարծիք է տվել, որովհետև էս ձևով էլիտարացումն ու առանձնացումը՝ լավագույն աշակերտների և լավա­գույն ուսուցիչների, միայն բացասա­կան ազդեցություն կարող է ունենալ հանրակրթության որակի վրա:

- Բայց մենք այդ տարանջա­տումը՝ «էլիտարի» և սովորական դպրոցների, ունենք հենց նաև դպ­րոցների մակարդակով, օրինակ՝ «Այբ»-ի, «Շիրակացու» օրինակով, որոնք համարվում են բարձր մա­կարդակի, «էլիտար» դպրոցներ:

- Որովհետև նախկինում էնպիսի քաղաքականություն է վարվել, որ նախարարությունն ավելի քիչ ուշադրություն է դարձրել ընդհա­նուր հանրակրթական դպրոցներին, որոնք իր իրավասության տակ են եղել: Հիմա ամբողջությամբ հա­կառակ պրոցեսն է: Ինչո՞ւ են նաև էն մյուս էլիտարներն առաջացել, օրինակ՝ Չեխովի, Պուշկինի, մյուս դպրոցները, որովհետև քաղաքա­կան որոշակի խմբերի կամ անձանց կողմից ունեցել են հովանավորչություն, օրենքներ են խախտել, էն­տեղ տեսչական մարմինը չի կարո­ղացել մտնել, ստուգումներ չի արել, լիցենզիայից ավել աշակերտներ են ընդունել, հետևաբար, և՛ ավել գումարներ են ներգրավել, և՛ էսպիսի խնդիրներ են եղել:

- Հիմա նախարարության մո­տեցումն ինչպիսին է այդ տա­րանջատման վերացման մասով, նույն «Այբ»-ի, «Շիրակացու», «Քվանտ» վարժարանի և մյուս­ների մասով ի՞նչ քաղաքականու­թյուն է տարվելու:

- Մենք «Այբ»-ի, «Շիրակացու» և մյուսների հետ... «Շիրակացու» հետ շատ լավ համագործակցում ենք, Բլեյանի դպրոցի հետ շատ լավ համագործակցում ենք, որևէ խնդիր չունենք էդ դպրոցների հետ: Մենք պարզապես մեր ֆունկցիաներն ենք կատարելու և հանրակրթության որակը մյուս դպրոցներում բարձրաց­նելու ենք:

- Այս պահի դրությամբ բյուջեից որքա՞ն գումար է փոխանցվել «Այբ»-ին և որքա՞ն էր մնացել փո­խանցելու:

- Հստակ թիվ այս պահին չասեմ, 2.5 միլիարդի չափ էս տարիների ըն­թացքում արդեն փոխանցվել է, մի 200-300 միլիոն էլ, որ ծրագիրը դա­դարեցվել է, այլևս չի փոխանցվել: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2273
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2204
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2167
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4316
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2063
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2174
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2349
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2364
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2125
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 485
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ