Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Reuters. Ադրբեջանցի բանկիրի կինը լոնդոնյան հանրախանութում 21 մլն դոլար է ծախսել

09:35 11 Հոկ 2018
Դիտումներ 130
Reuters. Ադրբեջանցի բանկիրի կինը լոնդոնյան հանրախանութում 21 մլն դոլար է ծախսել

Բանտում իր պատիժը կրող ադրբեջանցի բանկիրի կինը կոռուպցիայի դեմ պայքարում բրիտանական իշխանությունների նոր մեխանիզմի «զոհն» է դարձել։

Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահ Ջահանգիր Գաջիևի կինը՝ Զամիրա Գաջիևան, ավելի քան 16 մլն ֆունտ սթեռլինգ է ծախսել լոնդոնյան Harrods հանրախանութում։

Անցյալ շաբաթ դատարանը մերժել էր կնոջ 22 միլիոն ֆունտ արժողությամբ իր երկու անշարժ գույքի առգրավման կասեցման հայցը։ Որպես առգրավման հիմնավորում՝ նշվում է անբացատրելի հարստությունը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Նոր մեխանիզմի համաձայն՝ Գաջիև ամուսինները պետք է բացատրեն, թե ինչպես են կարողացել իրենց թույլ տալ նման տների գնումը։ Գերագույն դատարանը որոշել է, որ կամ պետք է բացատրեն փողի աղբյուրը, կամ կկորցնեն սեփականությունը։

BBC-ն հաղորդում է, որ Գաջիևան շատ խոշոր գումարներ է ծախսում։ Մի անգամ նա 150 հազար ֆունտ է ծախսել մեկ օրվա ընթացքում։

Զույգը չի ընդունում իր մեղքը և համարում է, որ իրենք «անարդար վերաբերմունքի» զոհ են դարձել։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն՝ վերևի աջ անկյունում սեղմեք RU

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 323
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 117
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 11
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 100
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 15
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 15-ն է
08:00 15 Դեկ 2018
Դիտումներ 168
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 14
19:15 14 Դեկ 2018
Դիտումներ 90
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ