Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզի դատախազը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

08:50 11 Հոկ 2018
Դիտումներ 56
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզի դատախազը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Գեղարքունիքի մարզի դատախազը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանն ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է, անհիմն է, և ինքը բացարձակ անմեղ է իրեն համարում: «Այն, ինչ ես ասել եմ դատարանում, որ ինձ ապօրինի և անհիմն մեղադրանք է առաջադրված, դա բացարձակ ճշմարտություն է, որևէ ապացույց չկա, իսկ արդարանալը անխուսափելի է, և ես ամեն ինչ անելու եմ արդարանալու համար»,- նշեց նա: Ի դեպ, այս գործով ազատ է արձակվել ևս մեկ անձ` Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը` Հայկ Կարապետյանը:

Հիշեցնենք` ԱԱԾ-ն բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու աղմկահարույց դեպք, ինչի արդյունքում կալանավորվել են Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը, Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը` Հայկ Կարապետյանը, Աղվան Պետրոսյանի վարորդը: Ասել է թե` կաշառքի գործով այս օրերին կալանավորված է 5 անձ:

Բանն այն է, որ 2014թ. հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի Սև հողեր կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում միջադեպ է եղել, ինչի հետևանքով կալանավորվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանը: Ըստ ԱԱԾ-ի` մեղադրյալի ծնողները իրենց որդուն ազատ արձակելու համար 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Սևակ Շհոյանին, ով ստացել է կաշառքը, սակայն չի կատարել խոստումը, արդյունքում 2015թ. հուլիսի 1-ին Գոռ Գալստյանը կալանավորվել է, և նրա գործը ուղարկվել է դատարան:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 92
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 20
19:00 20 Հոկ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 20-ն է
08:00 20 Հոկ 2018
Դիտումներ 142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 57
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ