Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Human Rights Watch. Հայաստանում արդարության հաստատումն ուշանում է

11:10 11 Հոկ 2018
Դիտումներ 132
Human Rights Watch. Հայաստանում արդարության հաստատումն ուշանում է

Ակնհայտ ապացույցներ կան, որ 2016 թվականի հուլիսին Հայաստանում ոստիկանությունը դաժան ծեծի է ենթարկել խաղաղ ցուցարարներին և այդ ամենը լուսաբանող լրագրողներին, մինչդեռ 2 տարի անց ոչ միայն որևէ պաշտոնյա դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, այլև դեպքի քննությունը դադարեցվել է:  Human Rights Watch-ում գրում է Անահիտ Չիլինգարյանը:

Նշվում է, որ սեպտեմբերի վերջին Հայաստանի իշխաությունները դադարեցրել են ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոտնձգության հետաքննությունը` պատճառաբանելով, որ անհար է եղել պարզել դրանում պատասխանատու պաշտոնյաներին: Սա նշանակում է, որ արդարության հաստատումն առնվազն հետաձգվում է, և հայտնի չէ, թե որքան ժամանակով:

Human Rights Watch-ը հսկայական ապացույցներ է հավաքրել 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավումից հետո բռնկված բողոքի ցույցերի վերաբերյալ: Նշվում է, որ հուլիսի 29-ին ոստիկանությունը ժողովրդի դեմ խլացուցիչ նռնակներ է նետել, որի հետևանքով մի շարք ցուցարարներ և լրագրողներ այրվածքներ և վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը և քաղաքացիական հագուստեվ անձինք նաև փայտե և երկաթե ձողերով ծեծի են ենթարկել լրագրողներին` վնասելով կամ խլելով նրանց լրագրողական տեխնիկան: Ոստիկանությունը նաև բերման է ենթարկել բազմաթիվ ցուցարարների, այդ թվում նաև` Անդրիաս Ղուկասյանին` վերջինին սարսափելի ծեծի ենթարկելով:

Նշվում է, որ օրենքի հարկադրման օրինականության պակասը Հայաստանում նորահայտ խնդիր չէ, և այս դեպքը բացառություն չէ: 2016 թվականի օգոստոսին Երևանի ոստիկանապետն աշխատանքից ազատվել է` ցուցարարների և լրագրողների հանդեպ դաժան հարձակումները չկանխելու պատճառոով, ինչպես նաև 17 այլ պաշտոնյաներ աշխատանքից հեռացվել կամ նկատողություն են ստացել: Սակայն 2 տարվա հետաքննությունը մեծամասամբ միակողմանի է եղել. առնվազն 21 քաղաքացու դեմ մեղադրանք է ներկայացվել, մինչդեռ միայն 2018 թվականի հուլիսին են իշխանությունները մեղադրանք ներկայացրել մի ոստիկանի դեմ` պաշտոնեական չարաշահման համար, և գործն ուղարկել դատարան, որտեղ այն դեռ ընթացքի մեջ է:

Պատահականորեն, իշխանությունների կողմից գործը կարճելուց օրեր անց ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ դատավճիռ հրապարակեց 2008 թվականի մարտի 1-ի ցույցերի գործով: Դատավճռում նշված է, որ իշխանությունները չեն կարողացել գործը ճշգրիտ քննության ենթարկել, և միայն քաղաքացիների դեմ են մեղադրանքներ ներկայացվել: Հեղինակի խոսքով` սա պետք է ահազանգի իշխանություններին, որ ոստիկանական ոտնձգությունների մյուս դեպքերը ևս կարող են հետագա քննության առնվել:

«Այս գարում տասնյակ հազարավոր մարդկանց` փողոց դուրս գալու պատճառների մեջ արդարադատության ընդհանուր համակարգի նկատմամբ անվստահությունն էր: Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է անցյալի ոտնձգությունների իրավական պատասխանատվությունն իր առաջնահերթությունների շարքում դասի` օրենքի հարկադրումը նշանավորելով որպես այդ վստահության վերականգնման կարևորագույն մաս», - գրում է Անահիտ Չիլինգարյանը:

 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2275
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2206
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2169
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4320
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2065
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2176
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2351
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2366
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2128
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 487
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ