Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այսօր առավոտյան փակ են լինելու հետևյալ փողոցները

08:45 11 Հոկ 2018
Դիտումներ 252
Այսօր առավոտյան փակ են լինելու հետևյալ փողոցները

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8:30-ից մինչև 10:30-ն, արգելվելու է երթևեկությունը Աճառյան փողոցից դեպի Կենտրոն՝ Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտայում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում:

Ամբողջությամբ երկկողմանի փակ են լինելու՝

• Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին
• Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ
• Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ
• Իտալիայի, Բեյրութի և Զաքիյան փողոցները
• Խորենացու փողոցը՝ Ագաթանգեղոսի-Խորենացու փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկ
• Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի-Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ
• Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծի պողոտա
• Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ
• Արամի փողոցը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց
• Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ:

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կաշխատի շրջանցիկ ճանապարհներով:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր երեկոյան՝ Հանրապետության հրապարակում կայանալիք գալահամերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության և Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հանարպետության հրապարակ:

Ճանապարհային ոստիկանությունից էլ տեղեկացնում են, որ ճանապարհային երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. հոկտեմբերի 10-ից Մ-5՝ Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Իսակովի պողոտա) Թաիրով գյուղի հատվածում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող տեղամասում, կկազմակերպվի լուսացույցային կարգավորմամբ խաչմերուկ: Էջմիածին քաղաքի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան նշված խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթևեկել դեպի բեռնային համալիր, իսկ Երևան քաղաքի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները՝ կատարել հետադարձ, որի համար երկու ուղղությամբ էլ առկա են առանձնացված գոտիներ: Բեռնային համալիրի կողմից դուրս եկեղ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել և՛ աջ (դեպի Երևան), և՛ ձախ (դեպի Էջմիածին) ուղղություններով:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 92
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 20
19:00 20 Հոկ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 20-ն է
08:00 20 Հոկ 2018
Դիտումներ 142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 57
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ