Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Հրապարակ». Գևորգ Կոստանյանը խուճապահար վիճակում է

09:20 11 Հոկ 2018
Դիտումներ 40
«Հրապարակ». Գևորգ Կոստանյանը խուճապահար վիճակում է

Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ գաղտնալսման հետ կապված, չի կայացել, ու հանձնաժողովականներից շատերը չգիտեին, թե ինչու։ Արդյոք դա պայմանավորվա՞ծ է հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի օրերս արած հայտարարությամբ և հոգեվիճակով։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նա բավականին խուճապահար վիճակում է։

Մենք գրել էինք, որ իր աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ սկսվեց ՀՀԿ-ի փլուզման երկրորդ փուլը, նա գնացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, բացատրել իր հայտարարության մոտիվները։ ՀՀԿ ղեկավարը լսելով՝ ասել է միայն․ «Որոշումը քոնն է»։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովը՝ Գևորգ Կոստանյանի նախագահությամբ, կշարունակի աշխատանքը։ «Որովհետև դա նախևառաջ Նիկոլ Փաշինյանին է պետք, պարզել՝ ով է կատարել ՀՔԾ և ԱԱԾ պետերի հայտնի գաղտնալսումը։ Հատկապես հիմա, երբ Կոստանյանն անցել է «սպիտակների» դաշտ»,- վստահեցրեց մեր աղբյուրը։

Նշենք, որ, օրենքի համաձայն, հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը։ Այսինքն՝ եթե Կոստանյանը չներկայանա նիստերին, հանձնաժողովը կշարունակի աշխատանքը։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 92
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 20
19:00 20 Հոկ 2018
Դիտումներ 28
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 20-ն է
08:00 20 Հոկ 2018
Դիտումներ 142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 57
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ