Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԻՐԱԶԵԿԻՉ

Տեսողության համաշխարհային օրն է

10:00 11 Հոկ 2018
Դիտումներ 244
Տեսողության համաշխարհային օրն է

Ամեն տարի աշխարհի շուրջ 100 երկրում հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրն անց են կացվում տարբեր միջոցառումներ` նվիրված Տեսողության համաշխարհային օրվան (World Sight Day): Օրը նշելու որոշումն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այս տարի այդ օրը նշվում է այսօր՝ հոկտեմբերի 11-ին։

Օրվա խորհուրդն է բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող անձանց հիմնախնդիրները` հանրության ուշադրությունը սևեռելով կուրության, տեսողության խանգարման և թույլ տեսողության վերականգնման հարցերին:

Տարբեր ասոցիացաներ և հասարակական կազմակերպություններ, համագործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կուրության կանխարգելման միջազգային գործակալության հետ, աջակցում են կուրության և տեսողության խանգարումների` որպես միջազգային հանրային առողջապահական խնդրի, հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհում բնակչությունը ծերանում է, և տեսողության քրոնիկական խանգարումները բերում են կուրության տարածվածության մեծացմանը: Սակայն, կուրության հանգեցնող տարիքային բազմաթիվ փոփոխություններ կարելի է վերացնել: Ժամանակին միջամտությունը հաճախ կարող է հետաձգել կամ նվազեցնել այդ գործոնների ազդեցությունը տեսողության վրա:

Կուրության պրոֆիլակտիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ աշխարհում մոտ 253 միլիոն մարդ տեսողության հետ կապված խնդիրներ ունի, նրանցից 36 միլիոնը ընդհանրապես չեն տեսնում, իսկ 217 միլիոնը տեսողության ծանր կամ չափավոր խանգարում ունեն։ Աչքի հիվանդություններ ունեն 19 միլիոն երեխաներ։ Ընդ որում՝ տեսողության խանգարումներով անձանց 65 տոկոսը 50 և ավելի տարիք ունեցող մարդիկ են։ Կուրության 80 տոկոս դեպքերից հնարավոր կլիներ խուսափել, եթե ժամանակին բուժում իրականացվեր։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2273
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2204
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2167
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4316
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2063
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2174
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2349
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2364
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2125
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 485
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ