Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

Գիտնականները պարզել են, թե ինչպես են մահացել Վեզուվի հրաբուխի զոհերը

23:30 10 Հոկ 2018
Դիտումներ 114
Գիտնականները պարզել են, թե ինչպես են մահացել Վեզուվի հրաբուխի զոհերը

Մ․թ․ 79 թվականին Վեզուվի հրաբուխի ժայթքման արդյունքում զոհված մարդկանց մնացորդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղետից ոչնչացած հին հռոմեական քաղաքների բնակիչները սարսափելի մահով են մեռել։

Հրաբուխի ժայթքման արդյունքում Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիա քաղաքների բնակիչների գլուխները բառիս բուն իմաստով պայթել են, գրում է Plos One գիտական պարբերականը։

«Զոհվածների ոսկորներում ու գանգերի ներսում բավականին տարօրինակ սև ու կարմիր գույների հանքային նստվածք է հայտնաբերվել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ քիմիական նյութը ձևավորվել է հիմնականում երկաթից ու նրա օքսիդներից։ Խոսքը եռացած արյան մասին է», - պատմում են շոկային եզրակացությունն արած իտալացի հնագետները։

Գիտնականները գտնում են, որ եռացող լավայի հոսքերից փակուղու առաջ կանգնած մարդիկ համարյա միանգամից են զոհվել, քանի որ շիկացած հրաբխային նյութը ստիպել է, որ նրանց արյունը եռ գա։ Դրանից բացի, ժայթքման զոհերի գլուխները պայթել են, քանի որ ուղեղի եռալու արդյունքում դրանցում շատ բարձր ճնշում է առաջացել։

Գիտնականները պարզել են, որ որոշ մարդիկ փորձել են փրկվել լավայից՝ թաքնվելով ափամերձ գոտում, բայց նրանք էլ ի վերջո թակարդն են ընկել ու զոհվել, հաղորդում է planet-today-ը։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 92
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 20
19:00 20 Հոկ 2018
Դիտումներ 28
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 20-ն է
08:00 20 Հոկ 2018
Դիտումներ 142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 57
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ