Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 15 մետրով

23:45 10 Հոկ 2018
Դիտումներ 124
Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 15 մետրով

24-րդ դարի սկզբին՝ 2300 թվականին, Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 15 մետրով։ Այսպիսի կանխատեսում են արել ԱՄՆ գիտնականները, գրում է EurekAlert! պորտալը։

Եթե մարդկությունը չդադարեցնի էկոլոգիայի համար կործանարար ջերմոցային գազերի արտանետումը, ապա արագ աճող գլոբալ տաքացումը Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման կհանգեցնի։

Այս հարյուրամյակի վերջում ջրի մակարդակն արդեն համարյա երկուսուկես մետրով կբարձրանա, իսկ 2300 թվականին օվկիանոսը 15 մետրով ավելի բարձր կլինի, իսկ դա նշանակում է, որ մերձափնյա քաղաքների ու բնակավայրերի մի մեծ մասի գոյությանը վտանգ է սպառնում։

«Երկրի երեսից ամբողջությամբ կվերանան շատ կղզի-պետություններ, ջրի տակը կանցնեն մերձափնյա մեգապոլիսները։ Ռիսկի գոտում է համաշխարհային բնակչության 11 տոկոսը», - ասում են հետազոտողները։

Իսկ կհաջողվի՞ մարդկանց կանխարգելել այդ վտանգը հարցին գիտնականները ոչ մի կանխատեսում չունեն։ Կարծիք կա, որ գլոբալ տաքացումը և դրա հետ կապված Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը շարունակվելու է անկախ մարդկանց՝ իրավիճակի վրա ազդելու փորձերից, քանի որ խոսքը բնական կլիմայական գործընթացի մասին է, հաղորդում է planet-today-ը։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 92
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 20
19:00 20 Հոկ 2018
Դիտումներ 28
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 20-ն է
08:00 20 Հոկ 2018
Դիտումներ 142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 57
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ