Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԿԲ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ինդոնեզիա

13:15 10 Հոկ 2018
Դիտումներ 70
ԿԲ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ինդոնեզիա

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի (Ինդոնեզիա), որտեղ մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կառավարիչների խորհուրդների 2018 թ տարեկան հանդիպումներին և պլենար նիստին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, բացի պլենար նիստից, նախատեսված է Կենտրոնական բանկի նախագահի մասնակցությունը ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվելու են տարածաշրջանային տնտեսական զարգացման հեռանկարները, ինչպես նաև ԱՄՀ/ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների հանդիպմանը։

Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի և ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դոռնբոշի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեի հետ:

Միջոցառումների շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ Եվրոպական ներդրումային բանկի, գերմանական KfW բանկի և այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2273
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2204
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2167
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4316
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2063
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2174
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2349
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2364
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2125
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 485
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ