Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանը ռուս ռեժիսորի «Սպիտակ» ֆիլմն առաջադրել է «Օսկարի»

13:00 10 Հոկ 2018
Դիտումներ 218
Հայաստանը ռուս ռեժիսորի «Սպիտակ» ֆիլմն առաջադրել է «Օսկարի»

Հայաստանի ազգային կինոակադեմիան հայ-ռուսական արտադրության «Սպիտակ» ֆիլմն առաջադրել է Կինեմատոգրաֆիկ արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի («Օսկար») մրցանակի՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Գրանցված հավակնորդների թվում 87 կինոժապավեն է, այդ թվում` Կոնստանտին Խաբենսկու ռեժիսորական դեբյուտ «Սոբիբոր» ֆիլմը։ Այն առաջադրել է Ռուսաստանը։

«Սպիտակ» ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին։ Ողբերգությունը 25 հազար մարդու կյանք տարավ և առանց ապրուստի թողեց ավելի քան կես միլիոն մարդու։

Ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտը «Սպիտակ» ֆիլմի համար արժանացել է Մոսկվայի 40–րդ միջազգային կինոփառատոնի լավագույն ռեժիսորի մրցանակին։

Ժապավենի սցենարի հեղինակը Մարինա Սոչինսկայան է։ «Սպիտակ» ֆիլմում նկարահանվել են Լեռնիկ Հարությունյանը, Ալեքսանդրա Պոլիտիկը, Ալեքսանդր Կուզնեցովտ, Հերմինե Ստեփանյանը։ Պրոդյուսերներն են` Ելենա Գլիկմանը, Թերեզա Վարժապետյանը և Հայաստանի կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզակյանը։ Ֆիլմի օպերատորն է Պյոտր Դուխովսկոյը, կոմպոզիտորը` աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը։

«Օսկարի» նոմինանտները կհայտարարվեն հունվարի 22-ին։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի 2019 թվականի փետրվարի 24-ին։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 323
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 117
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 11
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 15
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 15-ն է
08:00 15 Դեկ 2018
Դիտումներ 170
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 14
19:15 14 Դեկ 2018
Դիտումներ 90
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ