Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անձնագրային ինդեքսի համաշխարհային աղյուսակում Հայաստանը 80-րդ տեղում է

12:00 10 Հոկ 2018
Դիտումներ 231
Անձնագրային ինդեքսի համաշխարհային աղյուսակում Հայաստանը 80-րդ տեղում է

Միջազգային Henley & Partners խորհրդատվական ընկերությունը հրապարակել է 2018 թվականի 4-րդ եռամսյակի համար անձնագրային ինդեքսի աղյուսակը, որի հիմքում ընկած է առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդելու հնարավորությունը:

Ըստ նոր աղյուսակի՝ Հայաստանը զբաղեցրել է 80-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի համեմատ կորցնելով 2 հորիզոնական (78): Հայաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել 61 երկիր:

Աղյուսակի առաջատարն է Ճապոնիան, որի քաղաքացիները կարող են այցելել 190 երկիր: Առաջատար հնգյակում տեղ են գտել նաև Սինգապուրը (189), Հարավային Կորեան, Գերմանիան, Ֆրանսիան (188), Դանիան, Ֆինլանդիան, Իտալիան, Շվեդիան, Իսպանիան (187), Նորվեգիան, Բրիտանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պորտուգալիան, ԱՄՆ-ը (186):

Հարևան երկրներից Վրաստանը հայտնվել է 50-րդ տեղում (112 երկիր), Թուրքիան՝ 51-րդ (111 երկիր), Ադրբեջանը 75-րդն է (66 երկիր):

 

Աղյուսակը եզրափակում են Պակիստանը, Սոմալին, Սիրիան, Իրաքն ու Աֆղանստանը (մինչև 30 երկիր)։


ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2273
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2204
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2167
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4316
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2063
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2174
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2349
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2364
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2125
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 485
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ