Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրվա ասուլիսները՝ ամփոփ

19:30 09 Հոկ 2018
Դիտումներ 38
Օրվա ասուլիսները՝ ամփոփ

Նրանք կարող են թափանցել եկեղեցի, իսկ սա նշանակում է ազգի կործանում

«Եկեղեցին պետք է պայքարի միասեռականության դեմ։ Փորձությունները շատ են եղել, սակայն սա նորություն է մեզ համար, և եթե թույլ տանք, որ միասեռականների մասին օրենքը մտնի Հայաստան, նրանք տարբեր ձևով հանդես կգան, տաբեր ձևով կդրսևորեն իրենց,  իրենց ամուսնությունները կգրանցեն ԶԱԳՍ-ով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Արժանապատիվ Տեր Թովմա քահանա Անդրեասյանը, հավելելով՝ նրանք կարող են թափանցել եկեղեցի, իսկ սա նշանակում է ազգի կործանում:

Միգրացիոն ծառայությունը նախատեսում է կառուցել ապաստան հայցողների նոր կացարան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունը նախատեսում է ընդլայնել ապաստան հայցողների կացարանը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ կացարանի նոր շենք ունենալու համար աշխատանքները սկսված են: Անդրադառնալով ռեադմիսիայի ցուցանիշներին՝ Արմեն Ղազարյանը նշեց, որ ԵՄ-ից  ստացված հայցերի թիվը եղել է 769, որը ներառում է 1529 մարդ: 382-ի դեպքում հաստատվել է, որ այդ անձինք Հայաստանի քաղաքացիներ են: Արմեն Ղազարյանը նշեց, որ իրականացվում են վերաինտեգրման ծրագրեր:

Նման տիպի այլասերումների տարածումը մեծ վտանգ են հասցնում հայ ընտանիքին

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը  լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ միասեռականությունը նորություն չէ և Սովետական միության ժամանակ էլ թեև քիչ  էին, բայց կային այդ խմբի մարդիկ: «Եթե առաջ այդ շեղումները  համարվում էր ոչ նորմալ , ընդունվում էր որպես հիվանդություն , ապա հիմա այդքան էլ այդպես չէ»,- ասաց նա:  Ազգագրագետը ահազանգում է՝ մենք փոքր ազգ ենք և նման տիպի այլասերումների տարածումը մեծ վտանգ են հասցնում հայ ընտանիքին:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 92
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 20
19:00 20 Հոկ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 20-ն է
08:00 20 Հոկ 2018
Դիտումներ 142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 57
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ