Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Նեպալցի ակտիվիստը մոտոցիկլետով կովեր է տեղափոխում

23:45 09 Հոկ 2018
Դիտումներ 47
Նեպալցի ակտիվիստը մոտոցիկլետով կովեր է տեղափոխում

Կատմանդուի բնակիչ Ռ․Բ․ Նուպանին որոշել է իրեն նվիրել նեպալյան անօթևան կովերի կյանքի բարելավմանը։ Կովերը հայտնվում են փողոցում այն բանից հետո, երբ տերերը որոշում են, որ դրանք ծեր են և այլևս պիտանի չեն, գրում է «Моя планета»-ն։

Նուպանին ժամանակավոր կացարան է բացել լքված կովերի համար, սակայն միջոցները չեն ներել, որպեսզի բեռնատար ավտոմեքենա վարձի և կենդանիներին տեղափոխի։ Այդ պատճառով ստիպված նրանց տեղափոխել է մոտոցիկլետով։

Արդեն 166 կովեր այսպիսի արտառոց ձևով հաջողությամբ տեղափոխվել են կացարան։ Նուպանին նաև ուզում է իշխանությունների ուշադրությունը հրավիրել անտուն կենդանիների վրա։

Կատմանդուի բնակիչներն այցելում են կովերին և նրանց համար կեր, մրգեր և այլ համեղ բաներ են բերում։ Ակտիվիստը հուսով է, որ օրենսդրության փոփոխությունը թույլ կտա կովերին ավելի արդյունավետ պահել ու պաշտպանել, քանի որ նրանք համարվում են Նեպալի ազգային կենդանիներ։ Բայց քանի դեռ փոփոխությունները չեն եղել, Նուպանին պատրաստվում է շարունակել քաղաքի տարբեր մասերից անօթևան կենդանիներին մոտոցիկլետով կացարան տեղափոխումը։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 92
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 20
19:00 20 Հոկ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 20-ն է
08:00 20 Հոկ 2018
Դիտումներ 142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 57
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ