Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄՇԱԿՈՒՅԹ

Տրապիզոնի հայկական միակ կանգուն մնացած վանքը փլուզման եզրին է

13:30 09 Հոկ 2018
Դիտումներ 113
Տրապիզոնի հայկական միակ կանգուն մնացած վանքը փլուզման եզրին է

Թուրքական IHA լրատվական գործակալությունը անդրադարձել է Տրապիզոնի կանգուն մնացած միակ հայկական Ամենափրկիչ վանքին։

IHA լրատվականի թղթակցի հետ զրույցում Սևծովյան տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի դասախոս Իսմաիլ Քյոսեն շեշտել է, որ նախկինում Տրապիզոնի նահանգում մեծ թվով հայեր են ապրել։ «Խիտ բնակչության համար էլ նահանգում 100-ից 200 եկեղեցի ու վանքեր են կառուցվել։ Ամենաշատ հայկական վանքերը Մաճկայի շրջանում են եղել։ Ներկայում շատ վանքեր հայտնվել են որոշ անձանց սեփական հողատարածքներում»,- ասել է Իսմաիլ Քյոսեն։

Թուրք դասախոսը շեշտել է, որ Տրապիզոնի Օրթահիսարի շրջանի Բոզթեթե թաղամասում գտնվող հայկական Ամենափրկիչ վանքի ներսի որմնանկարները շատ նման են Տրապիզոնի Սուրբ Սոֆիայի տաճարի որմնանկարներին։

«Վանքից դուրս մեծ թվով հայկական խաչքարեր են գտնվում։ Հայտնի է, որ Ամենափրկիչ վանքը 1424 թվականին կառուցել է Ստեփան Բաղդասարը։ Վանքը բավականին մեծ է եղել, սակայն այսօր ընդամենը այս մի շենքն է մնացել»,- ասել է Իսմաիլ Քյոսեն։

Իր հերթին IHA-ի թղթակիցը շեշտել է, որ տարիներ շարունակ վերանորոգում չտեսած վանքից կանգուն մնացած միակ շենքը ևս փլուզման եզրին է։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 323
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 117
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 11
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 15
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 15-ն է
08:00 15 Դեկ 2018
Դիտումներ 170
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 14
19:15 14 Դեկ 2018
Դիտումներ 90
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ