Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Վանաձորում շահագործման է հանձնվել կարկտապաշտպան ցանցերի արտադրամաս

18:00 14 Սեպ 2018
Դիտումներ 82
Վանաձորում շահագործման է հանձնվել կարկտապաշտպան ցանցերի արտադրամաս

Վանաձորում շահագործման է հանձնվել կարկտապաշտպան ցանցերի արտադրամաս Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր շահագործման է հանձնվել տարածաշրջանի դեռևս միակ կարկտապաշտպան ցանցերի արտադրամասը։ Պաշտոնական արարողությանը մասնակցել են նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Արտադրամասը կառուցել է «ՎԱԲԱ» ընկերությունը իտալական CARMAC S.R.L.-ի հետ համատեղ գյուղատնտեսական նշանակության կարկտապաշտպան ցանցերի և դրանց ներդրման ողջհամակարգի արտադրության ներդրումային ծրագրի շրջանակում։ Սա նորարարական արտադրություն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանող արտադրամասը կառուցվել է բացառապես իտալական սարքավորումներով:

Կարկտապաշտպան ցանցերը որակյալ բերքի ստացման կայուն երաշխիք են և գրեթե 100%-ով պաշտպանում են այգիները կարկտահարության բացասական ազդեցություններից, ինչպես նաև քամիներից, թռչունների և խոշոր միջատների վնասներից ծաղկման շրջանում: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը. ուղիղ
11:10 ԱՅՍՕՐ
Դիտումներ 44
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 62
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 19
19:00 19 Սեպ 2018
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ