Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Արտակ Զեյնալյան. Որևէ համագործակցություն ինձ աջակցելու վերաբերյալ իմ և ՀՀԿ-ի միջև ձեռքբերված չէ

17:30 14 Սեպ 2018
Դիտումներ 86
Արտակ Զեյնալյան. Որևէ համագործակցություն ինձ աջակցելու վերաբերյալ իմ և ՀՀԿ-ի միջև ձեռքբերված չէ

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անհիմն է որակում ենթադրությունները, թե Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում սատարում է իր թեկնածությունը։

«Նախ չկա որևէ ինֆորմացիա, որ Հանրապետական կուսակցությունը պաշտոնական հայտարարել է այս կամ այն կուսակցությանը, կամ թեկնածուին սատարելու մասին։ Դրանք միայն ենթադրություններ են, վերլուծություններ են։ Այդ վերլուծությունների հիմքում, կարծում եմ այն է, որ «բա էլ ում պետք է սատարեին», ենթադրենք։ Իհարկե դրանք անհիմն են։ Որևէ համագործակցություն ինձ աջակցելու վերաբերյալ մեր միջև ձեռքբերված չէ»,- «Ազատության» «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Զեյնալյանը։

Հարցին, թե հանդիպումներ, քննարկումներ, խոսակցություններ ՀՀԿ-ականների հետ տեղի չե՞ն ունեցել, Զեյնալյանը պատասխանեց. «Ես որևէ հանդիպում չեմ ունեցել և քննարկել մեր դաշինքին սատարելու վերաբերյալ հարցեր»։
Օգտատերերը մասնավորապես հետաքրքրվել էին Զեյնալյանից, թե ինչպես կպարզաբանի շրջանառվող այն լուրերը, թե «իրեն Հանրապետական կուսակցությունն է սատարում, ինքը համագործակցում է Հանրապետական կուսակցության հետ»։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 61
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Հայաստանում մեկնարկեց լռության օրը
09:00 22 Սեպ 2018
Դիտումներ 74
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 22-ն է
08:00 22 Սեպ 2018
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ