Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրվա ասուլիսները՝ ամփոփ

19:30 14 Սեպ 2018
Դիտումներ 34
Օրվա ասուլիսները՝ ամփոփ

Ատոմակայանի առկայությունը թեթևացնում է բեռը սպառողների համար

«Այսօր ատոմակայանը, Սևան-Հրազդանի և Որոտանի կասկադների հետ միասին, հանդիսանում է Հայաստանում ցածր էլեկտրաէներգիայի տարիֆով աշխատող կայան՝ դրանով թեթևացնելով բեռը սպառողների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում էներգետիկայի ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։ Նրա դիտարկմամբ՝ 6.9 դրամ է այն տարիֆը, որը սահմանում է պետությունը՝ ատոմակայանից էլեկտրաէներգիա գնելու համար, արժեքը ներառում է նաև ԱԱՀ-ն. «Դա 4.5-5 անգամ ավելի էժան է, քան Հրազդանի 5-րդ բլոկը, մի փոքր ավելի թանկ է, քան Սևան-Հրազդանի և Որոտանի կասկադները։ Դրա համար եմ ասում, որ ատոմակայանի առկայությունը թեթևացնում է բեռը սպառողների համար։ Ատոմակայանի ամեն մեկ օրվա կանգը Հայաստանի վրա մոտ 200 մլն դրամ է նստում։ Բացի դրանից՝ ատոմակայանը երաշխավորված հզորության աղբյուր է, այդպիսի որակ չունեն ո՛չ փոքր հէկ-երը, ո՛չ վերականգնվող էներգետիկայի որևէ աղբյուր»։

Նիկոլ Փաշինյանը ձեռքը դնի խղճին ու ասի՝ ո՞վ է սպիտակ, ո՞վ՝ սև

 «Եթե չափորոշիչներով առաջնորդվենք, թե ով է սպիտակ, ով՝ սև, ապա չեմ գտնի որևէ մեկին, ով ինձանից սպիտակ կլինի: Բայց չեմ ուզում մարդկանց գունային ինչ-որ ներկապնակի որոշակի երանգների մեջ տեղավորել, որովհետև գույները տարբեր են, և հնարավոր է՝ հանկարծ իրենց համար վիրավորական գույներ տրվեն, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը, հավելելով՝ ես կուզեմ՝ Նիկոլ Փաշինյանը ձեռքը դնի խղճին ու ասի՝ ո՞վ է սպիտակ, ո՞վ՝ սև:

14 միլիարդ դրամի ներդրում են կատարել Հայաստանում

«Սանիթեքը» միջազգային կազմակերպություն է, որը որևէ առնչություն չունի այլ ընկերությունների ու մարդկանց հետ, այդ թվում՝ քաղաքական գործիչների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը՝ անդրադառնալով հատկապես սոցիալական ցանցերում հնչող այն տեսակետին, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ընկերությունը պատշաճ կերպով չի աշխատում: Նիկոլաս Թավիլի խոսքով՝ իրենք ավելի քան 14 միլիարդ դրամի ներդրում են կատարել Հայաստանում և երբեք սաբոտաժի չեն գնա ու չեն կորցնի իրենց ներդրումները: 

Նոր գործ են բացել խնդիրներից շեղելու համար

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները զարմացած են, որ Քոչարյանի նկատմամբ փողերի լվացման հոդվածքով քրեական գործ է հարուցվել, ինչի հայտարարել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԱԾ տնօրենն ասել էր, որ հաստատվել է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառքով ձեռք է բերել Կոնգրես հյուրանոցը: Այսօր հրավիրած ասուլիսում Քոչարյանի փաստաբաներից Արամ Օրբելյանն ասաց, որ ամեն անգամ, երբ ինչ-որ խնդիր է ծագում իրավապահ համակարգի մարմինների գործունեության հետ կապված, դրանից շեղելու համար ինչ-որ նոր է գործ է հայտնվում: 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 18
19:00 18 Սեպ 2018
Դիտումներ 30
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 18-ն է
08:00 18 Սեպ 2018
Դիտումներ 43
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ